Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցչության տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև հաստատված համագործակցությանը՝ Հրաչյա Սարգսյանը կարևորել է բոլոր այն ծրագրերի իրականացումը, որոնք միտված են Երևանի զարգացմանը, բնակիչների բարեկեցությանն ու հարմարավետության ապահովմանը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է առաջնահերթությունները և նշել, որ քաղաքապետարանը հետաքրքրված է տրանսպորտային համակարգի բարեփոխումներին ուղղված ծրագրային առաջարկներով: Մասնավորապես, տրանսպորտային ցանցի արդիականացում, այլընտրանքային տրանսպորտային միջոցների (հեծանիվներ, էլեկտրամոբիլներ և այլն) ներգրավում, ավտոկայանատեղիների կազմակերպում, ուղղություններ, որոնք կարող են միասնական մոտեցմամբ լուծումներ տալ ոլորտում առկա խնդիրներին:
Կարևորելով համագործակցության ընդլայնման գործում Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ Ասիական զարգացման բանկի ներկայացուցչության տարածաշրջանային տնօրենը նկատել է, որ նոր հնարավորություններ են բացվել Երևանի առջև, ինչը ողջունելի է նաև արդյունավետ համագործակցության ընդլայնման առումով: Շեյն Ռոզենտալն ընդգծել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը և մասնակցել նախանշված նոր ծրագրերի իրագործմանը:
Խոսելով հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հատկանշել է նաև «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել արդյունավետ կառավարում:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47