Շարունակվում են ներգաղթային միտումները: Շարունակելով ԱԺ–ում իր ելույթը՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը:
«Մայիսի մեկից մինչ օրս 13 հազարով ավելի մարդ է եկել ՀՀ, քան գնացել է. նախորդ տարի նույն ժամանակաշրջանում մեկնածների թիվը ինը հազարով ավելի է եղել, քան եկողներինը»,- ասաց նա և նկատեց, որ մեծացել է առաջին անգամ Հայաստան եկող հայրենակիցների թիվը, և Հայաստանի նկատմամբ օր օրի վստահություն աճում է:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի գործունեության վերաբերյալ ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրված եկամուտները ՀՀ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ են գրանցել. հավաքագրվել է 120 միլիարդ 751 միլիոն դրամ, այսպիսի ցուցանիշ երբեք չի եղել:
«Վերջին հինգ ամիսների ընթացքում ՊԵԿ-ի և գործարար միջավայրի հարաբերությունները բավականին անկայուն և լարված էին, և ես սա ուզում եմ համարել մի ցուցանիշ, որ Կառավարությունը, ՊԵԿ-ը և գործարար միջավայրը հասել են փոխըմբռնման նոր մակարդակի, և բոլոր հիմքերը կան ասելու, որ նրանց մեջ երկխոսության նոր փուլ է սկսվում, որտեղ այս երկու սուբյեկտները ոչ թե բարիկադների տարբեր կողմերում են, այլ արձանագրում են, որ գտնվում են նույն դաշտում, նույն նավի մեջ, և այստեղ հակամարտության ռեժիմը պետք է փոխարինել համագործակցությամբ»,- ասաց նա:
Վարչապետի թեկնածուն ասաց, որ առանց հարկային մարմինների և հարկատուների վարքագծի փոփոխության լուրջ խնդիրներ կունենանք: Նա վստահեցրեց, որ Կառավարությունը վճռական է ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55