Ինչո՞ւ կառավարությունը որևէ մեկնաբանություն չտվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը. ԱԺ-ում, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, հարցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Դուք կարևորել եք Հայաստան-Իրան հարաբերությունների այնպիսի ուղղությամբ զարգացումը, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարևաններին, որոնք զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից: ԵԱՏՀ նիստում կարևորվել է Հայաստանի դերակատարումը Իրան-ԵԱՏՄ համագործակցության համատեքստում»,- նշեց պատգամավորը:
Արմենուհի Կյուրեղյանը մեջբերեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը, թե իրենք սեղմելու են Իրանի շուրջ օղակը, կիրառելու են պատժամիջոցներ: «Բոլթոնը նաև ասել է՝ եթե ցանկանում եք, որ ԱՄՆ-ն մնա ձեզ բարեկամ, ապա պետք է սահմանափակեք հարաբերությունները Իրանի հետ: Ինչո՞ւ կառավարությունը որևէ մեկնաբանություն չտվեց այս հայտարարությանը»,- հարցրեց Կյուրեղյանը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը չի մեկնաբանել, որովհետև ոչ մեկն իրեն այդ հարցադրմամբ չի դիմել:
«Երբ որևէ օտարերկրյա պաշտոնյա որևէ հայտարարություն է անում, այնպիսի տպավորություն է, որ բոլորը եզրակացություններ են անում, բոլորի համար ամեն ինչ պարզ է, չեն էլ հարցնում իմ մամուլի քարտուղարին: Մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր երկրի ազգային շահերին, բայց Հայաստանն ունի իր ազգային ու պետական շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել որևէ երկրի շահերի հետ:
ՀՀ կառավարությունը ելնում է, ելել է ու շարունակելու է ելնել ՀՀ շահերից»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա ասաց, որ այս մոտեցումը բոլոր պետությունների հետ հարաբերություններին է վերաբերում: Ըստ նրա՝ իր դիրքորոշումը ներկայացվել է նաև Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ:
«Կան պրոցեսներ, որոնք ոչ այսօր են սկսվել, ոչ՝ երեկ: Նախորդ տարի դեկտեմբերին ես խորհրդարանական պատվիրակության կազմով եղել եմ Իրանում: Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր միջազգային գործընկերների պատկերացումներին և հույս ունենք, որ նույնքան հարգանքով մյուսները կվերաբերվեն մեր շահերին: Մենք բոլոր իրավիճակներում կլինենք համարժեք»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55