Հայտարարության տեքստը մեզ ծանոթ չէ, բայց այն անակնկալ չէր, քանի որ նախորդ օրը խորհրդում քննարկել ենք, որ դուրս է գալու կուսակցությունից և ասել է, որ մոտավորապես հինգ ամիս նման մտորումներ ուներ. այս մասին Ազգային ժողովում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանի՝ կուսակցությունից հեռանալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամագրելու հարցին:
«Չգիտեմ՝ ինչու ինտրիգը պահվել է երկար և հիմա է արվում, դա իր որոշումն է, կուսակցությունում դա միանշանակ չի ընկալվել, բացասական է ընկալվել, բայց որոշումը որոշում է, մենք Հայկ Կոնջորյանին մաղթում ենք հաջողություն՝ ապագա քաղաքական գործունեության առումով»,-ասաց նա և նշեց, որ եթե կան այլ տեսլականներ ապա մարդիկ հեռանում են:
«Որևէ մեկին որևէ տեղ չեն կարող «զոռով», բռնությամբ պահել: Եթե անձը կուսակության ապագան չի տենում, կարող է դուրս գալ, ինչը տեղի է ունեցել, եթե ինչ-որ մեկը էլի չտեսնի, կարող է դուրս գալ: Կուսակցության դուռը չենք փակել: Պատրաստվում ենք խորհդարանական ընտրություններին, մեզ համար մեծ հաշվով ցավ է, անկակնալ է, բացասաբար ենք վերաբերվում, բայց շարժվում ենք առաջ»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ինքը գիտեր, որ Հայկ Կոնջորյանը գնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որն ընդունում են ի գիտություն:
Նա նկատեց, որ ներկայումս քննարկումների մի մասը էմոցիոնալ են, պետք է բոլորը սառեն, կրքերը՝ հանդարտվեն: «Պատկերացրեք մի գնացք կամ շոգեքարշ, որը մեծ արագությամբ ինչ-որ ուղղությամբ է սլանում, և ինչ-որ կանգառներ գոյություն ունեն, կանգառներից մեկում շոգեքարշի երկորրդ կամ երրորդ նստարանում նստած մարդկանցից մեկն իջնում է և չի ցանկանում այդ շոգեքարշով շարունակել ճանապարհը, իսկ շոգեքարշը շարունակում է իր ճանապարհը, դրանից շոգեքարշի արագությունը չի նվազում, ուղղությունը չի փոխվում, իսկ այն, որ տեղ է հասնում, մեզանում գոնե կասկած չկա»,-ասաց նա:
Հարցին, թե Հայկ Կոնջորյանի քայլը համարում է համարո՞ւմ է ճամբարափոխություն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ճամբար բառը չի օգտագործի: «Նա մեկ կուսակցությունից հեռացել է մեկ այլ կուսակցություն»,-ասաց նա և նշեց՝ գաղտնիք չէ, որ ՔՊ-ի հետ տարբեր մոտեցումներ ունեն տարբեր հացրերի շուրջ:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա նա ասաց. «Հիմա քննարկումների մեջ ենք՝ կապված նոր ուղղությունների հետ, որը կապված է Ընտրական օրենսգրքի տապալման հետ: Հիմա ֆորմատները, ձևաչափերն ենք քննարկում, այլ ուժերից առաջարկներ կան` միանալու, մեծացնելու, ֆորմատ ձևափոխելու, հազար բան»,-ասաց նա:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34