Մարզերում 5․5-6 տոկոսով հիփոթեքային վարկեր են առաջարկվելու երիտասարդ ընտանիքներին, ընդ որում ոչ միայն երկրորդային, այլ նաև առաջնային շուկայի դեպքում, ընդ որում, մենք կապի մեջ չենք դրել կոնկրետ շինարարի և շինարարական կազմակերպության հետ՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով կխրախուսենք բնակարանաշինությունը նաև մարզերում:
Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին, թե արդյոք նպատակ ունե՞ն շինարարական աճ արձանագրել նաև մարզերում:
Հետո վարչապետի թեկնածուն պատասխանեց պատգամավորի մյուս դիտարկմանը, որը վերաբերում էր Երևանում եղած այն տարածքներին, որոնք իրացվել են, համարվել են պետական գերակա շահ, օտարվել է, այնտեղ ապրողները հայտնվել են դրսում: Պատգամավորը մատնանել էր, որ իր խոսքը վերավերում է Կոնդին, Ֆիրդուսի, Արամի և այլ փողոցներին:
Փաշինյանը նշեց, որ հիմա կոնկրետ պայմանավորվածություններ ունեն կոնկրետ գործարարների հետ, բայց այդ ծրագրերի իրականացումը պատճառահետևանքային կապի մեջ է «Հին Երևան» նախագծի իրականացման հետ:
«Այդ նախագծի իրականացումը կանգնած է, որովհետև Հայաստանի Փոքրիկ երգիչներ երգչախմբին պատկանող շենքի հետ կապված խնդիր է առաջացել․ այն երկու մետր պետք է տեղափոխվի: Քանի դեռ չլուծենք այդ երկու մետր տեղափոխելու հարցը, չի լուծվելու Հին Երևան նախագծի գործարկման հարցը, որը շատ խոշոր ներդրումային հարց է, և շղթայական խնդիրներ են առաջանալու նաև Կոնդի և Ֆիդուսիի իրացման գոտու խնդիրների լուծման հետ կապված,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ այդտեղ օրենդրական խնդիր էլ կա,- Երբ լուծենք այդ շենքը երկու մետր տեղափոխելու հարցը, մնացած խնդիրները կլուծվեն:
Հույս ունեմ, որ խորհրդարանն ինձ կօգնի այդ հարցում»:
Վահե Էնֆիաջյանն արձագանքեց Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին՝ կապված բնակարաններ ձեռք բերելու համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների հետ, նկատեց, որ որոշ բանկեր ցույց են տալիս, թե տոկոսադրույքները իջեցնում են, սակայն ինչ-որ ծառայությունների դիմաց հավելյալ գումար են գանձում, արդյունքում շահառուն նույն գումարն է տալիս բանկին:
Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն էլ է նկատել նման խնդրի առկայության մասին, խոսել է բանկերի ներկայացուցիչների հետ, և տեղեկացել, որ շատ դեպքերում գործ ունեն վարկային չարաշահումների հետ: «Ես հանձնարարել եմ ոստիկանությանը և իրավապահ մարմիններին, որ ուշադիր լինեն, որովհետև վարկային շատ կազմակերպությունները տարբեր ծառայությունների համար հավելյալ վճարներ են ավելացնում, որի արդյունքում, տոկոսներն են աճում»,- ասաց նա:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55