«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Ազգային ժողովում վարչապետի ընտրության շրջանակներում մտքերի փոխանակման ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Նա միանշանակ համարեց, որ ՌԴ-ի, Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն ազդելու են ՀՀ –ի վրա, քանի որ դրանք փոքր տնտեսությունների վրա ավելի պինդ են ազդում:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ իրապես պետք է մեր գործունեությունը ակտիվացնենք, և ճանապարհները բազմաթիվ են:
Անդրադառնալով տնտեսության դիվերսիֆիկացիային՝ Արամ Սարգսյանը նախ ողջունեց այդ առումով ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը և կարևորեց այնպես դիվերսիֆիկացնել տնտեսությունը, որ տնտեսական ճգնաժամերը չազդեն դրա վրա:
Չնայած դրան՝ Արամ Սարգսյանը նկատեց, որ ջրային տնտեսության ոլորտի, հանքարդյունաբերության առումով հարցերը ներկայացվեցին նեգատիվ ենթատեքստում: Նա նշեց, որ ՀՀ-ը ջրային ռեսուրսներով շատ հարուստ երկիր է, և մենք այսօրվանից պիտի ջրային ռեսուրսների կառավարման գլոբալ խնդիր լուծենք:
«Շատ վատ է, որ կան հէկ-եր, որ ջրաչափեր չունեն, վատ է, որ ունենք ստվերային այգիներ, բայց անհամեմատ ավելի վատ է, երբ ամեն երեք տարին մեկ մենք Սևանա լճի չափ ջուր ենք կորցնում, որը գնում է Կասպից ծով»,- ասաց նա՝ կարևորելով այդ խնդիրը։
Արամ Սարգսյանը կարևորեց հատկապես լեռնամետալուրգիայի ոլորտը և նշեց, որ կցանկանար՝ տեխնոլոգիաները այդտեղ օգտագործվեին, և վերջնական ապրանք ստանալու լուրջ խնդիր դրվեր:
«Այս պարագայում 400 հազար մարդը ոչ թե կպահի 800 հազար մարդու, այլ 600 հազարը կպահի 600 հազարի. ծանր արդյունաբերությունն է, որ իրական աշխատատեղ է ապահովում, և ՀՀ-ը պետք է իր առաջ դնի այդ խնդիրը:
Ցանկացած տնտեսություն ոտքի է կանգնում, եթե ունենում է լոկոմոտիվ, կարծում եմ, որ մեր երկրում լոկոմոտիվը լեռնամետալուրգիան է»,- ասաց նա։
Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Արամ Սարգսյանն ասաց, որ առաջնահերթ պետք է կատարվի գյուղապրանքի ապահովագրում բնական աղետներից, պետք է հաշվառվում արվի և պլանավորվի, թե շուկան ինչ պահանջարկ է ունենալու, դա էկոնոմիկայի նախարարության թիվ մեկ խնդիրն է:
«Շատ եմ ուզում՝ ուշադրություն դարձնենք սերմերի գնմանը և դրանց որակի վրա, մենք այս տարի որակի խնդիր ունեցել ենք, քանի որ ամենաանորակ սերմերն ենք գնում, մեր լոլիկը կարտոֆիլից չի տարբերվում»,- ասաց նա և նշեց, որ մեր գյուղացիներին չենք տրամադրում էժան վարկեր:
«Մեր երկրի անկախության և արժանապատվության առումով ձեր բոլոր տեսակետները հարյուր տոկոսով կիսում եմ և աջակից եմ դրանց: Քաղաքական առումով շատ լավ է, որ սա խորհրդարանի վերջի նիստ է և առաջացած դիսբալանսը խորհրդարան-կառավարություն-ժողովուրդ լուծվելու է ընտրությունների առումով: Իրավիճակը լիցքաթափելու համար ասեմ, որ խորհրդարանը իմ վրա չի գալիս, ես երկու անգամ ինքս չեմ եկել խորհրդարան, այս անգամ խորհրդարանը ինքն է լուծարվում»,- հավելեց նա:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55