ՀայաստանըբարելավելէՀամաշխարհայինբանկիDoing Business-ի՝էլեկտրական ցանցին միանալու ցուցիչը և այժմ զբաղեցնում է 17-րդ տեղը՝ նախորդ հաշվետվության 66-րդի համեմատ: (Doing Businessհաշվետվությունըերկրներինդասակարգումէըստտարբերկատեգորիաների՝ պայմանավորված բիզնեսի ստեղծման և կայացման ընթացակարգերի մատչելիությամբ: Դրանցից մեկն էլեկտրական ցանցին միանալու ցուցիչն է): Սա աննախադեպ ցուցանիշ է մեր տարածաշրջանի համար: Առաջին քսանյակում են Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Սինգապուրը, Չինաստանը:
Համեմատության համար նշենք, որ 2017 թ. Հայաստանն այս ցուցիչով զբաղեցնում էր 66-րդ տեղը՝ Կիպրոսի, Քաթարի, Վիետնամի շարքում, 2016-ին՝ 76-րդը` Ղազախստանի, Կոլումբիայի, Մալթայի կողքին: 2015-ին, երբ «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, Հայաստանն 99-րդն էր՝ Բուլղարիայի, Էկվադորի, Պարագվայի կողքին: Այսպես, վերջին երեք տարիներին Հայաստանի՝ էլեկտրական ցանցին միանալու ցուցանիշը բարելավվել է 82 կետով:
Վերջինտարիներին ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Երևանի քաղաքապետարանի և պետական այլ կառույցների հետ բարելավելէէլեկտրական ցանցինմիանալուընթացակարգերը: Ամբողջ բիզնես պրոցեսը թվայնացվել է: Doing Business 2018-ի համաձայն՝ «Հայաստանը հեշտացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ սահմանելով էլեկտրական ցանցին միանալու նոր ժամկետներ, կրճատելով անհրաժեշտ քայլերի ու ներկայացվող պահանջների քանակը»: Էլեկտրաէներգիայիմիացմանհամարնախատեսվող ժամկետըմոտ 50%-ով կրճատվելէ: 2015 թ. հաշվետու ժամանակահատվածում ցանցին միանում էր ավելի քան 3700 բաժանորդ՝ կատարելով 7-8 քայլ, մինչդեռ 2018-ին՝ ավելի քան 4700 բաժանորդ՝ կատարելով ընդամենը 3 քայլ:
«էլեկտրաէներգիայի ցանցին միացում» ցուցիչում կարևոր են նաև «անջատումների ավտոմատ վերականգնման համակարգի» և «կարգավորողի վերահսկողության» ուղղությունները: Ստեղծվել է անջատումների մշտադիտարկման և էլեկտրամատակարարման վերականգնման ավտոմատ համակարգ: Գործընթացի թվայնացման ավտոմատացման շնորհիվ՝ չափիչներնայսօրհոսանքազրկման ազդանշանը (որտեղևերբ էանջատվելէլեկտրաէներգիան) ուղարկումենառանցորևէհեռախոսազանգի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է բարելավել միացման ցուցիչը՝ ձգտելով զբաղեցնել ավելի բարձր հորիզոնական, ապահովելով միացման հասկանալի պայմաններ և սեղմ ժամկետներ: Արդեն հաստատված է փոփոխությունների նոր փաթեթը, որի համաձայն էլեկտրական ցանցին միանալու 3 քայլերը կդառնան 2-ը (1-ինը՝ դիմում ներկայացնելիս, 2-րդը՝ միացնելու ընթացքում՝ անվտանգության նկատառումով):
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01