Lragir.am - «Կեցե Հայաստանը, Հայաստանի քաղաքացիներն ու հայ ժողովուրդը: Ես անուղղելի օպտիմիստ եմ, ամեն ինչ լավ է լինելու: Ու չկա հին ու նոր Հայաստան, Հայաստանը մեկն է: Հայկը երբեք չի կարող պարտվել Բելին», երեկ ԱԺ-ին իր հրաժեշտի ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Դա շքեղ հրաժեշտ էր ԱԺ-ին, Հայաստանի ներկայիս իրավիճակի շքեղ նկարագրություն եւ խոստովանություն-արձանագրում:
Հայկը մերժեց Բելին ու իր ժողովրդով լցրեց Արարատյան երկիրը, իսկ երբ Բելը որոշեց նրան հնազանդեցնել, նա կռվեց ու սպանեց թշնամուն: Հայկը հայ ժողովուրդն է, որը հաղթեց Արցախյան պատերազմում, մերժեց ու վերացրեց Հայաստանի իշխանությունը յուրացրած վարչակարգին ու հայտարարեց իր իրավունքների մասին:
Բելը Հայաստանի թշնամին է՝ ընդհանրական առումով՝ ոտքերը վերմակի չափով մեկնելու, համակերպվելու, օտարին հնազանդվելու խորհրդանիշը, որն իր հերթին ծնում է հանրային-պետական արատներ ու դեգրադացիա՝ կոռուպցիա, իշխանության յուրացում եւ այլն:
Ինչո՞ւ մեր էպոսը չդարձան Հայկի, կամ Տորք Անգեղի ավանդապատումները, որոնք կրում են հայկական էքսպանսիայի, անկախ պետականության, հայկական իրավունքների գաղափարաբանությունն այստեղ, այս պահին ու հավիտյանս: Փոխարենը՝ մեր էպոսը Սասնա Ծռերն են, որտեղ այս ամենը չկա, որտեղ ժողովուրդը սպասում է փրկչին:
Շարմազանովը, որպես պատմաբան, ահռելի անելիք ունի այս ոլորտում:
Իսկ Հայկը երբեք չի պարտվելու Բելին:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01