Հարկային համակարգի առաջարկվող փոփոխությունների կարևոր բաղադրիչներ են ներդրումային գրավչության բարձրացումը, հասարակության եկամուտների արդյունավետ բաշխումը և հարկաբյուջետային կայունության ամրապնդումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
«Հարկային օրենսգիրքը կազմելիս նպատակ է դրվել ունենալ կայուն և կանխատեսելի հարկային համակարգ, որը ներդրումների տեսակետից գրավիչ կդարձնի Հայաստանում բիզնեսով զբաղվելը: Հետևաբար, մենք փորձել էինք ախտորոշել խնդիրները և հասկանալ, թե ինչ լրացուցիչ փոփոխությունների կարիք կա: Փորձ ենք արել գնահատել, թե ինչպիսին է պատկերը ներդրումների և արտահանման տեսակետից հարկային համակարգի փոխազդեցությամբ պայմանավորված: Հասկացել ենք, որ միտումը չի բխում մեր տեսլականից, շահութաբերությունն ավելի բարձր է ոչ թե արտահանելի ճյուղում, այլ՝ ոչ արտահանելի ճյուղում: Դա նշանակում է, որ մեր նպատակն է ունենալ արտահանման աճ, դրա արդյունքում տնտեսական աճ: Մենք պետք է դա ունենանք որպես նպատակ: Պետք է ջանք գործադրենք, որ գոնե հարկային համակարգը հակախթան չհանդիսանա արտահանելի ճյուղում նոր ներդրումների»,-ասաց Ջանջուղազյանն ու կարևորեց երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, ինչը կխթանի նաև տնտեսական ակտիվության աճին:
Նրա կարծիքով՝ հարկային համակարգի մեկ այլ առանձնահատկությունը եկամտային անհավասարությունն է: Ջանջուղազյանը նկատեց, որ չափազանց քիչ է այն բնակչության թիվը, որն ունի մեծ հարստություն, մեծ է այն խումբը, որն ունի ցածր եկամուտ:
«Սա նշանակում է, որ բաշխման տեսակետից անելիքներ ունենք: Իսկ հարկային համակարգն այն համակարգերից է, որի գործառույթը դրա ապահովումն է: Այդ ախտորոշումը կանխորոշում է այն նպատակադրումները, որոնք դրել են հարկային համակարգի փոփոխությունների առաջ»,-նշեց նա ու հավելեց՝ հարկային համակարգը պետք է ծառայեցնել հասարակության եկամուտների ավելի արդյունավետ վերաբաշխմանը:
Ջանջուղազյանը կարևորեց նաև հարկաբյուջետային կայունության ամրապնդումը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32