ԱՄՆ-ն համաձայնել է թույլ տալ 8 երկրի, այդ թվում՝ Հնդկաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, շարունակել իրանական նավթի գնումը նոյեմբերի 5-ին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից հետո, գրում է Bloomberg-ը՝ նախագահի վարչակազմի ներկայացուցչին հղումով:
«Միևնույն ժամանակ Թրամփի աշխատակազմի նպատակն է մնում իրանական տնտեսության եկամուտների հարկադիր նվազումը»,- ասել է նա:
Աղբյուրը մանրամասնել է, որ պատժամիջոցներից ազատումը ժամանակավոր է, և ԱՄՆ-ն ակնկալում է, որ պատժամիջոցներից ազատված երկրները կշարունակեն նվազեցնել Իրանից նավթի ներկրման ծավալներն առաջիկա ամիսներին: Սակայն նա չի պարզաբանել, թե ինչ ծավալի նավթ կարող են ներկրել այս երկրները:
Սպասվում է, որ պատժամիջոցներից ազատված երկրների ցանկը պաշտոնապես կհայտարարվի նոյեմբերի 5-ին, երբ Իրանի նկատմամբ նավթային ոլորտին վերաբերող պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն: Թրամփի աշխատակազմն այդ երկրներին խնդրել է նաև սահմանափակել Իրանի հետ այլ տնտեսական կապերը, մասնավորապես՝ կրճատել ապրանքների վաճառքի ծավալները:
Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր երկիրն Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս բերելու մասին, որ կնքվել էր Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև 2015թ.: Բացի դրանից, Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44