«Վերահաստատում եմ իմ պնդումը, որ Համաներման մասին օրենքը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու խնդիր չի հետապնդում, այդ խնդիրն այս կառավարության օրոք լուծված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը:
Նախարարի պաշտոնակատարը կրկին հիշեցրեց, որ միայն մարդասիրական ակտ է, որն իրականացրել է ՀՀ կառավարությունը, իշխանությունն ու հանրությունը. «Բացի մարդասիրական ակտ լինելուց՝ այն նաև դաստիարակչական, արժեհամակարգն ամրապնդելու քայլ է»:
Զեյնալյանն ասաց, որ եթե նախկինում համաներումով պատժից ազատվում էին մինչև 3 և 5 տարով ազատազրկվածները, ապա հիմա մեկական տարով բարձրացվել է շեմը, և այն դարձել է 4 և 6 տարի:
«Սա, բնականաբար, շահառուների թվի ավելացման է հանգեցնում: Սա նաև գործում է դիտավորությամբ կատարած հանցագործությունների պարագայում, ոչ միայն անզգուշությամբ: Առանձնացվել են նաև սոցիալական որոշակի խմբեր, որոնց կազմում ընդգրկված անձինք կարող են պատժից ազատվել, եթե դատապարտվել են ոչ թե հինգ, այլ մինչև վեց տարի ժամկետով, դրանց մեջ ներառված են հաշմանդամները, հղի կանայք, մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք, 60 տարին լրացած անձինք, մինչև է 18 տարին լրանալը հանցագործություն կատարած անձինք»,- նշեց նա:
Զեյնալյանը կտրուկ փոփոխություն համարեց նաև այն, որ եթե նախկինում համաներման միջոցով կրճատվում էր նշանակված պատժի չկրած մասը, ապա սրանով ամբողջ նշանակված պատիժը։
Նշենք, որ համաներումը կկիրառվի շուրջ 6500 անձի նկատմամբ։
«Այս թիվն աճելու միտում ունի, եթե անձինք ներկայացնեն մինչև հիմա ՔԿՀ-ներին անհայտ փաստաթղթեր, որը կհաստատի նրանց կարգավիճակը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների՝ համաներման տակ հայտնվելուց և դրա նկատմամբ հնչող քննադատություններից, ինչին ի պատասխան, Զեյնալյանն ասաց. «Հայաստանում առաջին անգամ չէ, որ այսպիսի համաներում է իրականցվում։ Հիշում եք 2009 թվականի համաներումը, Մարտի 1-ի ամբաստանյալների նկատմամբ էր մեծ հաշվով, նաև 1996 թվականին եղավ այդպիսի բան։ Եթե խոսքը գնում է տարբերակված մոտեցման մասին, ապա օրինաչափ վարքագիծը կամ իրավունքը նախատեսված է քրեական օրենսգրքով, իրավական ակտերով։ Համաներման ակտը տարբերակված մոտեցումների համախումբ է, սա իրավունք չէ, շնորհ է, արտոնություն, որը պետությունն իրականացնում է իր հայեցողությունների, հնարավորությունների շրջանակներում, հասարակության կողմից իր ստացած հանձնառության շրջանակներում»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02