«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հերթական «գլուխգործոցն» է երևան եկել:
«Ժողովուրդ» օրաթերթի նոյեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և իր տեղակալների աշխատավարձերի բարձրացման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը: Ըստ որոշ տեղեկությունների’ նախարարի ընկեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց անմիջապես հետո (օրաթերթի և Դավիդյանցի միջև զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին) աշխատավարձերի թեմայի մասին «զեկուցել է» Թորոսյանին, ինչից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Թորոսյանը հետին թվով՝ հոկտեմբերի 30-ին, հրաման է արձակել տնօրենների, տեղակալների և գլխավոր հաշվապահների աշխատավարձերի չափաբաժինների մասին:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ԱՆ-ից փոխանցեցին, որ նման բան չկա, անգամ տեխնիկապես դա հնարավոր չէ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի ԺՊ-ն իր այս հրամանը էլեկտրոնային հասցեներով (մեյլերով) է ուղարկել հասցեատերերին: Եվ ամենաուշագրավն այն է, որ Թորոսյանը ուժը կորցրած է ճանաչել՝ հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի N 728-L որոշումը: Բայց այնքան են շտապել նախարարությունում, որ հրամանի մեջ շփոթել են՝ նշելով «հուլիսի 11»: Մինչդեռ վարչապետը ընդունել է N 728- L որոշումը հունիսի 11-ին»,-գրում է թերթը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44