Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի, հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայրենի պետության առջև ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության և արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվել է նաև ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված ծրագրերի և ձեռնարկների մասին:
Մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում Հայոց Եկեղեցու դեմ տեղ գտնող հարձակումներին` տիար Հրանտ Մարգարյանն այս կապակցությամբ վերահաստատել է կուսակցության դիրքորոշումը` ամբողջական զորակցություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին: Վերջինս ընդգծել է, որ կուսակցությունը, գիտակից Հայ Եկեղեցու ազգապահպան և հոգևոր առաքելության կարևորությանը, շարունակելու է զորավիգ և նեցուկ լինել նրան:
Իր հայրական օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է կուսակցության կեցվածքին` գնահատելով դրսևորած ոգին և գիտակցությունը: Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ ժողովրդի զորակցությունը և նախանձախնդրությունը Մայր Եկեղեցու և իրենց սրբազան հավատքի հանդեպ արտահայտությունն են այն իրողության, որ Հայոց Եկեղեցին մեր ազգի ինքության և գոյության հիմնական երաշխավորներից է:
Նորին Սրբությունը հաստատել է, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց փրկչական և ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության և բարօրության:
Նորին Սրբությունը խոսել է նաև ժողովրդի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների մասին` նշելով, որ ազգի հոգևոր զորությամբ և միասնականությամբ են դարերի ընթացքում հաղթահարվել բոլոր դժվարությունները և արձանագրվել հաղթանակները: Հայոց Հայրապետի խոսքով` այսօր ևս, դժվարությունների և փորձությունների դիմակայման ճանապարհին, մեր ազգը պետք է հետևողը դառնա նախնյաց որդեգրած այս կեցվածքի և փորձառության:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47