Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշնը»՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 7-20-ը կանցկացնեն ամենամյա միջազգային ջազ փառատոն Yerevan Jazz Fest 2018-ը:
2018 թվականին լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը: Այդ իսկ առիթով Yerevan Jazz Fest 2018-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին: Այս տարի Yerevan Jazz Fest-ն էլ ավելի է մեծացրել իր աշխարհագրությունը՝ համերգներ կազմակերպելով նաև Շուշիում ու Գյումրիում:
Yerevan Jazz Fest 2018-ը կմեկնարկի նոյեմբերի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 10-ակի Գրեմմի դափնեկիր, շեփորահար Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգով:
Փառատոնի երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին Yerevan Jazz Fest 2018-ը կուղևորվի Շուշի, որտեղ կկայանա Սերգեյ Մանուկյանի և Արցախի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան): Նոյեմբերի 13-ին Սերգեյ Մանուկյանի, Ռաֆայել Պետրոսյան քառյակի ու Կարեն Գրիգորյան քառյակի մասնակցությամբ համերգ կանցկացվի Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնում:
2018-ին Ջազի հայկական ասոցիացիան, «Մեցցո Պրոդաքշնը» և «Արարատ» լեգենդար կոնյակը կներկայացնեն նոր ձևաչափի համերգ, որը կկայանա նոյեմբերի 19-ին «Դվին» հյուրանոցի նորաբաց շքեղ սրահում՝ հանրահայտ Չայնա Մոսեսի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ:
Փառատոնի շրջանակում մեծ և հաճելի անակնկալ է սպասվում Հայաստանի պետական ջազ նվագախմբին ու հայ հանդիսատեսին:
Նոյեմբերի 20-ին՝ փառատոնի փակման գալա համերգին «Արամ Խաչատրան» համերգասրահում համատեղ համերգով հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը և Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ:
09:26
09:15
09:02
20:17
19:45
19:21
19:04
15:45
15:33
15:24
15:03
14:44
14:29
14:13
13:43
13:36
13:22
13:22
13:09
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45