ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 3-ին հերթական անգամ ընդունել է գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին նախ ներկայացրել է համակարգում տիրող իրավիճակն ու գործունեության սկզբունքները՝ մասնավորապես նշելով՝ ոստիկանությունում չկա որևէ պաշտոն կամ կոչում, որը կարելի է վաստակել զարտուղի ճանապարհով․ առաջխաղացման միակ գրավականը բարեխիղճ ու սրտացավ ծառայությունն է։
Ընդունելությանը մասնակցող ոստիկանության ծառայողներից շատերը, որոնք աչքի են ընկել հենց բարեխիղճ ու սրտացավ ծառայությամբ, ներկայացվել էին առաջխաղացման, ոմանք էլ ցանկություն էին հայտնել փոխել ծառայության ոլորտն ու վայրը։ Նրանք Վալերիյ Օսիպյանին հավաստիացրել են, որ նույն եռանդով և օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակելու են ծառայել։ Ոստիկանության պետը իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները լսելուց և կոնկրետ ցուցումներ ու հրահանգներ տալուց հետո ստորագրել է հրամանները։
Վալերիյ Օսիպյանը մանրամասն զրուցել է նաև կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով մերօրյա ոստիկանության որդեգրած աշխատանքային սկզբունքները։ «Կոռուպցիոն ցանկացած դրսևորում կպատժվի օրենքի ողջ խստությամբ։ Դա անմիջականորեն հարվածում է մեր պետության և մեր համակարգի հեղինակությանը»,- ընդգծել է ոստիկանության պետը։
Ընդունելության եկած ոստիկաններից մի քանիսն էլ ցանկություն էին հայտնել շարունակելու ծառայությունը, չնայած համակարգում ծառայության 20 տարին լրանալուն։ Վալերիյ Օսիպյանն ուսումնասիրել է նրանց անձնական գործերը և, շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, ստորագրել հրամանները։
«Կաշխատեք թափանցիկ՝ գիտակցելով, որ մեր առաքելությունը հասարակությանը ծառայություն մատուցելն է՝ հանցավորության դեմ արդյունավետ պայքարելով ու հասարակական կարգի գերազանց պահպանությամբ»,- բոլորին հրահանգել է ոստիկանության պետը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02