Նոյեմբերի 2-ին Գյումրու <<Հոկտեմբեր>> կ/թ-ում տեղի ունեցավ Rec-Time production-ի, վերջերս մեծ էկրաններ բարձրացած, թվով երկրորդ նախագծի <<Ժամանակն է>>անվամբ կրիմինալ-դրամայի պրեմիերան: <<Հոկտեմբեր>> կ/թ լեփ լեցուն էրայդ օրը , մարդիկ շտապում էին՝ մեծ սպասումով և ոգևորությամբ դիտելու այն ֆիլմը, որն էկրաններ բարձրանալուց առաջ արդեն հասցրել էր մեծ աղմուկ բարձրացնել համացանցում և հանրության շրջանում:
Ֆիլմի անձնակազմի այցը Գյումրի սպասված էր մշակութային գյումրեցիների համար: Պրեմիերային ներկա էին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ փոխքաղաքապետի: Իսկ Երևանից Գյումրի էին եկել <<Ժամանակն է>> ֆիլմի պրոդյուսեր Կամո Ունանյանը , կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը, ֆիլմի առաջնային դերկատարներից Արսեն Լևոնյանը և հաղորդավար Դինա Ակոպովնան՝ ով էլ վարեց ամբողջ երեկոն, անձնակազմի մեկնարկային ելույթում՝ մասնավորապես պրոդյուսեր Կամո Ունանյանի խոսքերով այս ֆիլմ իր կյանքի մեծ երզանքն է եղել և ահա երազանքն ի վերջո կատարվեց , իսկ թե ինչպիսին է, հանձնեց հանդիսատեսի դատին:
Պրոդյուսերը հույս հայտնեց, որ ֆիլմը էլ ավելի մեծ աշխարհագրական շառավիղով տարածում կգտնի և որ ամենակարևորն է այն հայկական իրողության մեջ բացառիկ է իր սցենարային զարգացումներով, քանզի, թեմատիկան որ շոշափվում է ֆիլմում, կապ ունի հայ-թուրքական մեծ կոնֆլիկտի և ԱՍԱԼԱ հայկական խմբավորման թեմայի հետ, նաև առանձնակի շեշտադրվեց որ ֆիլմում հայկական լաց ու կոց նկարագրված չէ, այլ հակառադ դրան՝ հայի ուժեղ տղամարդու տեսակի , ոգու ամրության և վրեժի մասին է: Հիշեցնենք որ <<Ժամանակն է>> ֆիլմը առաջին անգամ էկրաններ բարձրացավ 2018թ-ի հոկտեմբերի 25-ին Երևանի Մոսկվա կ/թ-ում: Տեղեկացանք նաև որ <<Ժամանակն է>>-ն քայլարշավը կշարունակի Հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում հնարավոր է ցուցադրվի նաև Արցախում , իսկ հետո արդեն կսկսվի ցուցադրություններն արտերկրներում:
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03