ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցները նախատեսվում է 2019-ին ավելացնել 6,8 %-ով: Կրթության և գիտության ոլորտին կհատկացվի 138 մլրդ 126.4 մլն դրամ` 2018-ի 129 մլրդ 317.9 մլն դրամի փոխարեն, ծախսերի աճը կազմելու է 8 մլրդ 808.5 մլն դրամ կամ 6.8 տոկոս:
Այս մասին «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ մի շարք ուղղություններով հատկացվող գումարն ավելացել է: Մասնավորապես, ըստ նրա, 2019-ին նախատեսվում է հանրակրթության ոլորտին հատկացվող գումարն ավելացնել 4,3 միլիարդ դրամով։
«Քննարկել ենք նաև դպրոցաշինության խնդիրները, մեծ գումարներ են հատկացվելու՝ ՀԲ-ի աջակցությամբ կրթության բարելավում ծրագրի վրա 2,8 միլիարդ դրամ, ինչը ենթադրում է նաև դպրոցների հիմնանորոգումներ»,-ասաց Հարությունյանը։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ միջին մասնագիտական ոլորտում և բազմաթիվ բուհերում օպտիմալացման անհրաժեշտություն կա.
«Մենք բազմաթիվ անգամ այս ընթացում անդրադարձել ենք խնդրին, որ կան բազմաթիվ բուհեր, այդ թվում՝ պետության մասնակցությամբ, որտեղ ունենք ոչ արդյունավետ գործունեություն, և այստեղ օպտիմալացման խնդիր կա»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նոր ծրագրեր են նաև նախատեսում իրականացնել, ինչպես աբոնեմենտային համակարգը դպրոցականների համար, ըստ որի՝ 360 հազար աշակերտ հնարավորություն կունենա անվճար այցելել երեք մշակութային հաստատություն, ինչպես նաև արվեստի, մշակույթի գործիչները դասախոսություններով հանդես կգան դպրոցներում։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02