«ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից պատգամավորները հետաքրքրվեցին, թե մանկավարժների աշխատավարձերի բարձրացում նախատեսվում է, թե ոչ:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ աշխատավարձերի բարձրացման թեմային անդրադարձել է վարչապետի պաշտոնակատարն իր վերջին ելույթում՝ նշելով, որ եկամտահարկի նվազման հետ կապված աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի: «Բայց առանձին ուսուցիչների և գիտակաների գծով այս պահին չունենք, բայց հույս ունենք, որ օպտիմալացումների ճանապարհին կլինի»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ի դեպ, կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենալու նաև նախարարությունում: «Ներկայումս անձամբ յուրաքանչյուր վարչության գնահատմամբ եմ զբաղված, և նախնական դիտարկումները ցույց են տալիս՝ օպտիմալացման տեղ կա, և արդյունավետության տեղ ունենք»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատար Հարությունյանն անդրադարձավ նաև դրույքաչափերին և ասաց, որ դպրոցը կրթական քաղաքականություն վարելու փոխարեն դարձրել են սոցիալական հարց լուծելու միջոց, երբ մեկ դրույքը մի քանի աշխատողի միջև կիսվում է: «Ընդ որում՝ սոցիալական անարդյունավետ աշխատանք են կատարել, երբ ուսուցիչը գնում է, չորս ժամ է դասավանդում և 10 հազար դրամ է ստանում, դրանից և՛ նրա արդյունավետություն էլ ցածր է, և՛ նա սոցիալական խնդիր էլ չի լուծում»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը շարունակեց, թե հիմա հարց կհնչի, որ օպտիմալացման արդյունքում որոշ ուսուցիչներ դուրս կմնան դպրոցից:
«Մենք հիմա մեր միջազգային գործընկների հետ քննարկում ունենք, որ վերապատրաստումներ լինեն, և այս մասնագետներն այլ ոլորտում աշխատանք գտնեն»: Նախարարի պաշտոնակատարը նաև նշեց, որ պետք է սիստեմատիկ կեպով բարձրացնեն ուսուցիչների վարկանիշը, որը, ըստ նրա, մտածված կերպով իջեցվել է: «Հիմա այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր ենք իրականացնում կայքերի հետ, հեռուստատեսության միջոցով և այլն»,-ասաց նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15