Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ինչպես նախորդ ընտրություններին, այս տարի ևս առաջադրվելու է Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։ Արայիկ Հարությունյանը դեռևս վաղ է համարում պատասխանել այն հարցին, թե ընտրվելու դեպքում գալու է խորհրդարան, թե շարունակելու է նախարարի աշխատանքը.
«Այս պահին որևէ որոշում չկա, ըստ արդյունքների և թիմի հետ քննարկումների պարզ կդառնա։ Ես լիարժեք շարունակում եմ իմ պարտականությունները»: ՔՊ վարչության անդամը պատասխանելով այն դիտարկմանը, թե սոցցանցերում արդեն դժգոհություններ կան, որ նախկին իշխանությունների ժամանակ պաշտոն զբաղեցրած և հեղինակազրկված անձինք կարող են լինել իշխող ուժի ցուցակում՝ ասաց, որ իրենք չեն անդրադառնում այդ մեկնաբանություններին:
«Որովհետև մարդիկ էլի հողմաղացներ են հնարում, պայքարում դրա դեմ, բայց դրանք իրականում չկան, ես կոչ կանեմ սպասել, առաջիկայում ցուցակը կհրապարակվի, նոր ինքներդ կարող եք գնահատական տալ»,-ասաց նա: Իսկ թե ովքեր են լինելու այն մի քանի ՀՀԿ-ականները, որոնք, վարչապետի պաշտոնակատարի խոսքով, լինելու են «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում, Հարությունյանը չմանրամասնեց:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու հերթերին, Արայիկ Հարությունյանն ընդգծեց. «Մենք շատ լուրջ ֆիլտրեր ենք դրել, որովհետև անմիջապես հեղափոխությունից հետո սկսեցին հազարներով անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»:
Իսկ թե որոնք են այդ կուսակցության մշակած ֆիլտրերը, ասաց՝ նախկինում մասնակցությունը ՔՊ կուսակցության գործունեության ոլորտում, ինչպես նաև վերջին քաղաքական պրոցեսներում։
Ի դեպ, լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք արգելված է ուսուցիչներին անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նման արգելք չկա․ «Գուցե դրան ապագայում էլ անդրադառնանք, կրթության ոլորտն օրենքով ապաքաղաքականացնենք այնպես, ինչպես իրավապահներն աշխատանքի անցնելիս մինչև իրենց պայմանագրի ավարտը դադարեցնում են մասնակցությունը քաղաքական ուժերին, այնպես էլ այստեղ ունենանք մի համակարգ, երբ ուսուցիչը անցնելով աշխատանքի դպրոցում որոշ ժամանակով սառեցնի իր անդամակցությունը»,-ասաց Հարությունյանը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02