Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներ Վանո Վարդանյանին և Կամո Արեյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ինչպես նաև քաղաքապետի մամուլի քարտուղարին:
Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը:
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում, և եղանակային բարենպաստ պայմանների դեպքում ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին: Զեկուցվել է նաև, որ ամփոփման փուլում է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրի մրցույթը:
Անդրադառնալով մայրաքաղաքում շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է բարձրացնել հանրության շրջանում իրազեկվածության մակարդակը, իսկ շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին ուղղորդել բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր:
Սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի վերանորոգման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների, ինչպես նաև վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները: Անդրադառնալով վթարային պատշգամբների խնդրին՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հիշեցրել է, որ, որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը, սակայն որպես բարի կամքի դրսևորում Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ամեն տարի միջոցներ են հատկացվոմ այս ծրագիրն իրականացնելու համար: Սակայն լինում են դեպքեր, երբ բնակիչները հրաժարվում կամ թույլ չեն տալիս իրականացնել նորոգումը՝ վտանգելով բնակիչների ու անցորդների անվտանգությունը:
Խնդրի առնչությամբ քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է համատիրությունների հետ համատեղ բացատրական աշխատանքներ տանել բնակիչների հետ՝ հիշեցնելով, որ այդ գործառույթը քաղաքապետարանի պարտավորությունների շրջանակից դուրս է, հետևաբար հետագա ողջ պատասխանատվությունը կրելու են սեփականատերերը:
Խորհրդակցության ժամանակ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև քաղաքային տրանսպորտի սպասարկման խնդիրներին՝ ուղևորափոխադրող ընկերությունների առջև մեկ անգամ ևս պահանջ դնելով հետևել վարորդների պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն, ուղերթի ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը և շարժակազմի անխափան շահագործմանը:
Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետը «Ջրային կառույցներ» ընկերությանը հանձնարարել է իրականացնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների, ջրավազանների ու ջրային այլ կառույցների տեխնիկական ստուգման և դրանց կոնսերվացման նախապատրաստական աշխատանքներ:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47