Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ուրուգվահայ ուխտավորներին:Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հանդիպման սկզբում ուխտավորների անունից շնորհակալության խոսք է ասել «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարա-Մանուկյանը՝ նշելով, որ հայորդիներից շատերն առաջին անգամ են այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տիար Կարա-Մանուկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր ուրուգվահայի փափագն է այցելել Մայր Աթոռ և ստանալ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:
Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Ուրուգվայ կատարած հովվապետական այցելություններին, որոնց ժամանակ ականատեսն է դարձել հայ համայնքի հոգևոր առաջընթացին ու հայապահպանությանն ուղղված նախանձախնդիր և ջերմեռանդ գործունեությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստել է, որ այս գործին նպաստում են նաև համայնքում գործող հայկական դպրոցը, ռադիոն և ազգային կառույցները:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ուրուգվահայ համայնքում առկա խնդիրներին ու մարտահրավերներին: Վերջում Վեհափառ Հայրապետը ներկաներին մաղթել է, որ ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույնս արդյունավորվի ուրուգվահայության կյանքում՝ նպաստելով համայնքի հայաշունչ ոգու զորացմանը:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47