Խորհրդակցության առաջնային թեման արտաքին ծառայության որակի բարձրացումն էր։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձավ ճանապարհային ոստիկանության ծառայությանը։ Վերլուծելով վերջին շրջանում ճանապարհային ոստիկանության հասցեին հնչած և՛ դրական, և բացասական կարծիքներն ու գնահատականները՝ ոստիկանության պետը կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ տվեց ստորաբաժանման ղեկավարներին՝ ընդգծելով, որ ծառայողի թերացման համար պատասխանատվության են ենթարկվելու նաև նրա անմիջական ղեկավարները։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ նորմալ է վերաբերվում և՛ հասարակության, և՛ լրատվամիջոցների քննադատությանը, քանի որ դրանք առկա թերությունները շտկելու և ծառայության որակը բարձրացնելու ազդակ են։ «Այն ոստիկանը, որն անտարբեր է իր ծառայության նկատմամբ ես և ոստիկանության համապատասխան ծառայությունները անտարբեր չենք լինի նրա նկատմամբ թերացողները, մերօրյա ոստիկանության գործունեության սկզբունքները ճիշտ չընկալած ծառայողները համակարգում տեղ չունեն և այսուհետ պետք է րոպե շուտ ազատվել նրանցից․ բարեխիղճ չծառայողը դավաճան է»,- ընդգծեց Վալերիյ Օսիպյանը։ ՀՀ ոստիկանության պետը հատուկ անդրադարձավ նաև իրենց լավ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններին, շնորհակալություն հայտնեց սրտացավության համար՝ հավաստիացնելով, որ նրանք մշտապես իր ուշադրության կենտրոնում են, խրախուսվելու և առաջ են քաշվելու։ Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց, որ թույլ չի տա ծառայության մեջ թերացողները ստվեր գցեն նրանց դրական կերպարների ու նվիրվածության վրա։ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության ավարտին ևս մեկ անգամ խիստ հրահանգեց լինել բարեխիղճ և օրենքով ոստիկանությանը վերապահված գործառույթները կատարել անթերի, հակառակ դեպքում ինքը հանդուրժողականություն չի ցուցաբերելու թերացողների նկատմամբ։ «Մեր առաքելությունը հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի ամրապնդումն է, որը պետք է կատարենք հավուր պատշաճի և բարձր պատրաստակամությամբ։ Ով հավատարիմ կմնա իր կոչմանը՝ փառք ու պատիվ, ով՝ ոչ, մեր շարքերում տեղ չունի»՝ ամփոփեց ոստիկանության պետը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02