«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նկատեց, որ երեկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ ՀՀ-ն Իրանից գազ կարող է ստանալ բարտերի պայմաններով, այսինքն՝ ապրանքափոխանակության պայմաններով՝ մեկ խորանարդ մետր գազի դիմաց երեք կիլովատ-ժամ էներգիա:
Ըստ պատգամավորի՝ նախարարն ասել է, որ դա Իրանի նկատմամբ սանկցիաների ռեժիմում չի տեղավորվում, որովհետև դա ձեռքբերում չէ:
«Զուգահեռ Ադրբեջանը որոշ ժամանակ առաջ դադարեցրել է Իրանից երկու մլրդ խմ գազի ձեռքբերումը, բայց Ադրբեջանի հետ կապված կան բացառություններ ԱՄՆ-ի կողմից»,-ասաց նա և արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե որոնք են այն ռիսկերը, որոնք որոշ ժամանակ հետո չեն բացառում՝ կվերաբերվեն այդ ապրանքափոխանակության խնդրին:
Միքայել Մելքումյանը հարցրեց, թե արդյոք ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ ունի համաձայնագրերերի միացված վիճակ, որի պարտավորություններից իրավիճակը սրվելու դեպքում բխեցվի, որ ՀՀ-ն ևս կտեղավորվի սանկցիանների տիրույթում:
Նա նաև հարցրեց, թե առաջիկա 10 տարում Իրան-ՀՀ երկաթուղու կառուցման նախագիծը, հնարավոր է, սկսվի, և հիշեցրեց, որ նշել են, որ դա ոչ շահութաբեր է, մինչդեռ այսօր Ադրբեջանն Իրանի տարածքով կառուցում է երկաթուղի:
Կարեն Նազարյանը նշեց, որ այս պահին ուշադրությամբ հետևում են Իրանի ուղղությամբ տեղի ունեցող բոլոր զարգացումներին, ինչը կենսական խնդիր է: «Մենք կապի մեջ ենք իրանական գործընկերների և ներգրավված այլ գործընկեր պետությունների հետ:
Հստակորեն ներկայացնում ենք մեր մտահոգությունները և փորձում ենք բաց երկխոսության միջոցով խոսել զգայուն հարցերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ:
Մենք 2008 թ-ից ի վեր իրականացնում ենք այդ սխեմայով գործարք՝ գազ էլեկտրականության դիմաց, որից ոգևորված են եվրոպական մեր գործընկերները, և նրանք էլ նման բանաձև են փորձում գտնել»,-ասաց Նազարյանը:
Վերջինս նշեց, որ ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել միջազգային պատժամիջոցների ռեժիմին: «Մյուս կողմից էլ էական է, որ գործընկեր պետություններն առավելագույնս ընկալեն այն խոցելիությունը, որը բաժին է հասել ՀՀ-ին՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրի: Այդ թափանցիկ քննարկումից, հուսով ենք՝ կունենանք վիճակ, որը որևէ կերպ չի սպառնա մեր առևտրատնտեսական փոխգործակցությանը, մասնավորապես ՀՀ-Իրան տեսանկյունից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է երկաթուղու հարցին, Կարեն Նազարյանն ասաց, որ դժվար է կանխատեսել, հարցը օրակարգային է, և այնպես չի, որ երկկողմ հարաբերությունների օրակարգից ամբողջապես դուրս է մնացել:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34