ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Մենթոր Գրաֆիկս» (Mentor Graphics) ընկերության երևանյան գրասենյակ։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
«Մենթոր Գրաֆիկս» կորպորացիան աշխարհի առաջատար ամերիկյան ընկերություններից է` էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման լուծումների ուղղվածությամբ. աշխարհի ամենահայտնի ընկերություններին էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտում տրամադրում է արտադրություն, մասնագիտական խորհրդատվություն և բարձր մակարդակի սպասարկում:
Ընկերությունը Հայաստանում «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիս» անվանումով մասնաճյուղ է հիմնել 2008 թվականին` գնելով հայկական ծագմամբ «Պոնտե Սոլյուշնս» ընկերությունը։ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիս»-ի գրասենյակը տեղակայված է «Թումո»-յի շենքում, ներկայում ունի 160 աշխատակից։
2016 թվականին «Siemens AG» ընկերությունը գնել է «Մենթոր Գրաֆիկս» կորպորացիան, սակայն ընկերությունը դեռ շարունակում է պրոդուկտները ներկայացնել իր անվանումով ու բրենդով։
«Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիս»-ի գործադիր տնօրեն Իրինա Դումանյանը Հակոբ Արշակյանին է ներկայացրել ընկերության հիմնական առաջնահերթությունները, աշխատակիցների համար ստեղծված պայմանները, հայաստանյան բուհերի հետ համագործակցությամբ իրականացվող կրթական և հետազոտական ծրագրերը։
Վերջին տարիներին սերտ գործակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, միջոցներ են տրամադրում ուսանողների ու պրոֆեսորների համատեղ հետազոտական աշխատանքների համար։ Հայ-ռուսական համալսարանի հետ ևս համագործակցում են, ընկերության աշխատակիցները պարբերաբար մասնագիտական թեմաներով դասախոսություններ են ունենում։ Աշխատում են նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հետ։
Իրինա Դումանյանը նշել է, որ իրենց աշխատակիցների 37 տոկոսը կանայք են, ինչը այլ երկրների մասնաճյուղերի համեմատ ռեկորդային է։ Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ քայլեր են արվում Հայաստանի` որպես տեխնոլոգիական երկրի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ, և ցանկալի է, որ այդ գործընթացին մասնակցեն նաև հենց գործող ընկերությունները։
Անդրադառնալով կառավարության կողմից տեխնոլոգիական ընկերությունների աճին նպաստելու քաղաքականությանը` Հակոբ Արշակյանը նշել է, որ լավագույն աջակցությունը բուհերից դուրս եկող կադրերի որակի բարձրացումն է, ինչին կարող է նպաստել մասնավոր ընկերություններ-կրթական հաստատություններ սերտ և արդյունավետ համագործակցության համակարգումը կառավարության կողմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև եկող տարի Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019»-ին, ի թիվս այլ ՏՏ համաշխարհային լիդերների, նաև «Siemens AG» ընկերության գլխավոր տնօրեն Ջո Կայզերի այցելության հնարավորությունը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02