Որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ՝ կարծում եմ, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև:
Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ՝անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյոք ինքը ևս դեմ է «Սասնա ծռերի» համաներմանը, քանի որ դրան դեմ են արտահայտվել, օրինակ՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատները։
«Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին, ու այս պահի դրությամբ համաներման տեքստվում նշված է, որ թե՛ պատանդների, թե՛ զոհվածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել։ Համաներման տեքստն ինձ բավարարում է։ Ես էլ այդ ժամանակ պատանդ եմ եղել », -նկատեց նա։
Tert.am-ի դիտարկմանը, որ «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը պնդում է, որ Վալերիյ Օսիպյանն այդ օրերին պատանդ չի եղել, իր հետ պատանդի պես չեն վարվել, միասին նստել, նույնիսկ հաց են կիսել ոստիկանապետն ասաց․ «Էլ բան ու գործ չունեի, 7-8 օր մնացել եմ էնտեղ՝ գործերս թողած»։
Անդրադառնալով դիտարկմանը, թե պատանդառությունից ազատվելու հաջորդ օրն իսկ անցել է ծառայության, այդ ինչպե՞ս է ստացվում Վալերիյ Օսիպյանը շեշտեց․ «Ուժեղ սպա եմ»
Նա նշեց, որ համաներման վերաբերյալ իր կարծիքն արտահայտել է Կառավարության դռնփակ նիստի ժամանակ։
Ողջունելով համաներումը, բայց հաշվի առնելով ընդգրկունությունը՝ ոստիկանապետն ասաց, որ կրկնահանցագործության ռիսկեր կարող են լինել։
«Համաներումը մարդասիրական մոտեցում է։ Չեմ բացառում նաև, որ շատերն ուղղվել են», - եզրափակեց նա։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02