Հյուսիսային պողոտան Երևանի ամենասիրված տեղերից մեկն է դարձել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծած Հյուսիսային պողոտային:
«Նարեկ Սարգսյանի դեմ լարվածությունը, որը գլոբալ առումով սկսվել է դրանից, ինձ համար այդքան էլ հասկանալի չէ, հասկանալի կլիներ, որ ոչ մեկը չքայլեր այդ փողոցով»,-ասաց նա:
Արթուր Մեսչյանն ասաց, որ երբ ինքն առաջին անգամ շատ կարճ ժամանակով գլխավոր ճարտարապետ է եղել, հրահանգ է ստացել վաճառելու Հյուսիսայի պողոտայի հողատարածքները: Բայց քաղաքապետին ասել է, որ չի կարելի առանց բիզնես-պլանի վաճառել այդ հողատարածքները և դադարեցրել է գործընթացը, իսկ Նարեկ Սարգսյանը, Արթուր Մեսչյանի խոսքով, կարողացել է կազմել բիզնես-պլանը, կառուցապատողների ցանկը հավաքել և կառուցել այդ պողոտան:
«Հիմա մեկը կհավանի, մեկը չի հավանի, սակայն այն, որ ամենամարդաշատ տարածքն է, ոչ մեկը դրանում չի կարող կասկածել»,-ասաց նա:
Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ գլխավոր ճարտարապետի պաշտոնում ոչ մի նախագծային աշխատանք Երևանում չի անելու, քանի որ դա բերելու է բարդությունների: «Ես ուզում եմ ճարտարապետների առաջ՝ իմ կոլեգաների առաջ, ազնիվ լինել, և ես ոչ թե իրենց ղեկավարն եմ դառնում, այլ կոլեգան: Դուք մի մտածեք, որ ես չեմ ուզում անել նախագծային աշխատանք, դա իմ կյանքն է, ես դրանով ապրում եմ, բայց, եթե այս աշխատանքն անում եմ, այդ հաճույքից պետք է զրկեմ ինձ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայի տուժած բնակիչներին, Արթուր Մեսչյանն ասաց, որ այդ մասին ոչինչ չի կարող ասել:
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01