Այսօր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ երկրում ստեղծված իրավիճակին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պահակակետև գրավելուն և դրան հաջորդած ակցիաներին։
Նա նշեց, որ իրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որ հանդուրժողականությունը տիրի, ողջախոհությունը հաղթի և զինված հարձակումը կազմակերպած անձինք ընկալեն, որ ՀՀ-ում պետք է գործի օրենքը, սահմանադրական նորմը և օր առաջ որոշում կայացնեն հանձնվելու մասին:
Ինչ վերաբերում է հարցին, թե իր համար այդ մարդիկ ապստամբնե՞ր են, թե՞ ահաբեկիչներ Արծվիկ Մինասյանն ասաց, որ քրեական օրենսգրքի հոդվածներում կա նկարագրված «պատանդ վերցնել» արտահայտությունը ինչ է նշանակում:
«Ինչ վերաբերում է այլ ընկալումներում, ապա ես վստահ եմ, որ դա առաջիկայում քննարկվելու է»,-ասաց նա:
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ նախարարն ասաց. «Այնքանով, որքանով հետևել եմ ոստիկանության գործողություններին, ես նույնիսկ բարձր եմ գնահատում հանդուրժողականության այն մակարդակը, որ ցուցաբերվեց»:
Չնայած դրան՝ նա նշեց, որ եթե մանրամասն քննություն կատարվի, ապա համոզված է, որ կարող է առանձին դրվագներ, դեպքեր լինեն, երբ կա ոչ իրավաչափ վարքագիծ և ոչ համաչափ դրսևորում:
«Երբ առանձին դրվագներում տեսնում էինք, որ ակնհայտ սադրիչներ կան, որոնք հրահրում են բախումներ, այդ մարդիկ նաև վերջին հաշվով բոլորի իրավունքների ոտնահարման գործողություններ են իրականացնում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է պնդումներին, թե իշխանությունը լռում է, ապա նա ասաց, որ վարչապետըհայտարարություն է արել, և որոշ մարդկանց համար այդ հայտարարությունը ոչինչ չասող է, որոշների համար ամեն ինչ ասող է։
«Ես, որպես կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ասում եմ, որ այս պահին գործընթացը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում։ Թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել: Ավելին՝ ես համոզված եմ, որ այն տղաները, գոնե մի մասին, որոնց ես էլ եմ ճանաչում և ովքեր որ Արցախի ազատագրական պայքարում ներդրել են իրենց կյանքը, այդ մարդիկ նույնպես ողջախոհություն կդրսևորեն և հանդես կգան կոնկրետ իրավիճակը լիցքաթափելու գործողություններով»,-ասաց նա և նշեց, որ իր համար ակնհայտ է, որ անհանդուրժողականությունը հասարակությունում դարձել է այն աստիճան, որ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձևերով:
«Եթե մենք անգամ մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, ապա ակնհայտ է, որ դա ձև չէ: Ես տեսնում եմ նաև հասարակական գործիչների հայտարարություններ, որոնք փորձ են անում այս դեպքերը զուգորդել ազգային-ազատագրական պայքարի հետ, որոնք ոչ միայն տեղին չեն, խեղաթյուրում են ամեն ինչ, նաև ազգային արժանապատվությանը հարված է նման համեմատություններ տալը»,-ասաց նա:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22