Միչեւ 2010 թվականը ՀՀ-ում առողջապահության ոլորտում ապահովագրության ծավալները ընդամենը մի քանի տասնյակ մլն դրամով կարող էինք գնահատել, իսկ դրանից հետո մոտ 10-20 անգամ աճել է այդ ցուցանիշը եւ արդեն մի քանի մլրդ դրամներով ենք գնահատում առողջապահության ապահովագրության ծավալները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը: «Ի՞նչ տեղի ունեցավ 2010 թվականին, մենք ձեզ հետ միասին ընդունեցինք մի օրենք, որով տվեցինք արտոնություն, եկամտահարկից ազատեցինք ամսական մինչև 10 հազար դրամ այն վճարը, որը գործատուն կուղղեր իր աշխատակցի առողջության ապահովագրմանը: Եվ մենք լուրջ քննարկումներ ունեցանք կառավարության հետ: Ես ուզում եմ ուղղակի մեջբերել այն քննարկումը, որը ունեցել ենք այն ժամանակվա վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի հետ: Տիգրան Սարգսյանն ասաց՝ պարոն Բաբլոյան, դուք ուզում եք մտնեք բյուջեի գրպա՞նը: Ես ասացի՝ ոչ, գրպանը չէ, կներեք, պիստոնչիկը, որը դատարկ է: Որովհետեւ մի քանի մլն դրաի եկամտահարկը միզեր է այն ամենի համեմատ, ինչ առողջ մարդը կարող է տալ»,-հայտարարեց Արա Բաբլոյանը: Նա պատմեց, որ այդ ժամանակ մի հարց է տվել կառավարությանը. «Երբ գործատուն վերանորոգում է սարքը, որը փչացած է, մենք դա ծախս ենք համարում: Երբ մենք դպրոցում վերանորոգում ենք գրատախտակը կամ սեղանն ու աթոռը, դա ծախս ենք համարում, իսկ ինչու հիմնական «գործիքը», որ տրակտորիստն է, որին պետք է բուժենք, դա ծախս չենք ուզում համարել: Իսկ տրակտորը համարում ենք ծախս ու համարում ենք, որ առանց տրակտորիստի կարող է տրակտորը վար ու ցանք անել: Ինչո՞ւ չենք ուզում ուսուցչի առողջությունը վերականգնենք, ուզում ենք հարկ վերցնել դրա համար, երբ ոչ թե գրատախտակն է հիմնական կրթողը, այլ ուսուցիչը: Դրա համար եկանք համաձայնության եւ օրենք ընդունեցինք, որով տարեկան 120 հազար դրամի փաթեթի պարագայում, մենք եկամտահարկից ազատեցինք: Ու հիմա մի քանի մլրդ դրամի առողջապահական ապահովագրություն կա»,- ասաց Արա Բաբլոյանը: Նա ընդգծեց, որ եթե չունենանք առողջ քաղաքացի, չենք կարող զարգացող տնտեսություն ունենալ:
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03