Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 2018 թվականի հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 31-ը շարունակել է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը:
Ինչպես հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 10 ամիսների ընթացքում քննվել է 178 քրեական գործ, որոնց քննության արդյունքում, որպես պետությանը պատճառված վնաս, վերականգնվել է 86 միլիոն 269 հազար 663 դրամ:
Քրեական գործերը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 308-րդ, 314-րդ և 325-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերին։ Հարուցված 178 քրեական գործերից 11-ը՝ 11 համայնքի ղեկավարի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նշված քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է 36.647.100 դրամ, որից վերականգնվել է 26.919.200 դրամը:
33 քրեական գործով որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին, որից 13-ը՝ արդարացնող՝ հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով, իսկ 20-ը՝ ոչ արդարացման՝ գործուն զղջալու հիմքով:
Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 13.528.963 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական գործերի մի մասը նախաքննության ընթացքում միացվել է մեկ վարույթ և ներկա դրությամբ առկա է 92 քրեական գործ, որոնցով 21 համայնքի ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ:
Քննչական կոմիտեի վարույթում առկա քրեական գործերով կատարվում են բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02