ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհրդը տարածել է բանաձև Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ, որն ընդունվել է սեպտեմբերի 7-ին։
Ինչպես հայտնում են ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանաձևում, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով, որ Լոս Անջելեսը հպարտ է նշելու Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձը, ինչպես նաև
Հաշվի առնելով, որ 30 տարի առաջ, 1988 թ․ փետրվարին, բռնապետության պայմաններում Արցախի ժողովուրդն իր ձայնն է բարձրացրել հանուն ինքնորոշման, ազատագրման և ժողովրդավարության, ինչպես նաև
Հաշվի առնելով, որ Ստեփանակերտից մինչև Երևան մարդիկ համախմբվել են հանուն ազատության ու ինքնիշխանության և ընդդեմ անհանդուրժողականության ու օտար տիրապետության, ինչպես նաև
Հաշվի առնելով, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, որը հավանության է արժանացել ժողովրդի մեծամասնության կողմից, Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը, ինչպես նաև
Հաշվի առնելով, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ժողովուրդը տոկունություն և հաստատակամություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ, ինչպես նաև
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է մնացել իր քաղաքացիներին՝ պահպանելով անկախությունը, աշխատելով փոփոխություն և կայունություն բերել Կովկասի տարածաշրջան, անցկացնելով ազատ և արդար ընտրություններ և հանրաքվեներ, որոնք տարածաշրջանում ճանաչվել են որպես օրինակելի, ինչպես նաև
Հաշվի առնելով, որ Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը 2013 թ․ սեպտեմբերի 10-ին պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և կոչ է արել Միացյալ Նահանգների Կառավարությանը և միջազգային հանրությանը ձեռնարկել նույն քայլը,
Արդյունքում որոշեցինք, որ տվյալ բանաձևի ընդունմամբ Լոս Անջելեսը շնորհավորում է Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և բարձր է գնահատում այն զոհողությունները, վճռականությունը և տոկունությունը, որոնք Արցախի ժողովուրդը ցուցաբերել է ծայրահեղ դժվարությունների պայմաններում, և հայտարարում է, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ը կլինի Արցախի օրը Լոս Անջելեսում, ինչպես նաև
Որոշեցինք, որ Լոս Անջելեսն իր լավագույն բարեմաղթանքներն է հղում Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին հանուն խաղաղության, բարգավաճման և շարունակական հաջողության և կոչ է անում միջազգային հանրությանը լիարժեք կերպով ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55