Օտտավայում տեղի է ունեցել Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հանդիպումը, որին ներկա են եղել Կանադայի խորհրդարանի բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունների, Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բարեկամության խմբի համանախագահ, Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյսն իր խոսքում անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում երկկողմ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը:
Բարեկամության խումբը կարևորել է Երևանում Կանադայի դեսպանության բացման ուղղությամբ ակտիվ աշխատանքների իրականացումը:
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել Կանադայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը և Կանադայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը՝ արտահայտելով իրենց դրական տպավորությունները Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած այցի վերաբերյալ, ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչություն բացելու և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում բարեկամության խումբը վերահաստատել է Կանադայի և Հայաստանի միջև կապերի հետագա առաջխաղացման կարևորությունը և քննարկել փոխհարաբերությունների զարգացմանն ուղղված առաջիկա նախաձեռնությունները:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02