Հաջորդ տարվա գարնանը արքայազն Չարլզը 4-րդ անգամ պապիկ կդառնա․ նրա որդի արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին։
Ուելսի արքայազնը դքսուհի Կամիլայի հետ ներկայումս պաշտոնական շրջագայություն է կատարում Արևմտյան Աֆրիկայում: Գանայում կայացած այցի ընթացքում նա հանկարծ սկսել է խոսել իր չծնված թոռնիկի մասին։ Արքայազն Չարլզը ներկա է եղել պլաստիկ թափոններով շրջակա միջավայրի աղտոտման խնդրի վերաբերյալ հանդիպմանը։ Նա դիմել է պաշտոնյաներին և բիզնեսի ներկայացուցիչներին, խոսելով արքայազն Հարրի և Մեգան Մարքլի երեխայի մասին:
«Շուտով ես ևս մեկ թոռնիկ կոնենա: Ես կասկածում եմ, որ ձեզանից շատերը ևս կունենան թոռներ կամ արդեն ունեն: Ինձ անմտություն է թվում այն փաստը, որ մենք նրանց կտակում ենք ամբողջովին աղտոտված աշխարհ: Բոլոր թոռները արժանի են ավելի լավ ապագայի»,- ասել է արքայազն Չարլզը։
«Օվկիանոսում հայտնվող պլաստիկի քանակը աճում է ամեն տարի, ևոչ թե նվազում: Մենք իսկապես չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի»,- ավելացրել է գահաժառանգը։