Ժիրայր Սէֆիլյանի տեսակցությունների վրա քննիչի որոշմամբ արգելանք է դրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Զաքարյանը՝ նշելով, որ Սէֆիլյանի կինը ցանկացել է տեսակցել նրան, սակայն թույլ չեն տվել: Փաստաբանն ասաց նաև, որ դեռևս քննիչի որոշումը չի ստացել:
Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել էր 2016թ. հունիսի 20-ին, ապա նրան մեղադրանք էր առաջադրվել , և դատարանի որոշմամբ՝ նակալանավորվել էր:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
Ըստ կոմիտեի՝ 2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հայտնաբերվել են Ժիրայր Սէֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը: Ժիրայր Սէֆիլյանը մեղադրանքը չի ընդունում . պաշտպանական կողմը հայտարարել է , որ Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ քրեական գործը քաղաքական պատվեր է Սէֆիլյանի հայացքների, քաղաքական գործունեության և հատկապես՝ ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ունեցած տարածքային կորուստների իրական չափերի վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունների կապակցությամբ:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47