Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։ Ցուցակը կազմում է «ՔՊ» վարչությունը, որի անդամները հնարավորություն ունեն թեկնածուներ ներկայացնելու։ Թեկնածուների ընտրությունը վարչությունում, կարելի է ասել, «քաստինգի» է վերածվել։ Օրերս «քաստինգը» չանցած թեկնածուներից մեկը մեզ պատմեց, որ իրեն հրավիրել են նիստին, ուսումնասիրել կենսագրությունը, հարցեր տվել։
Իսկ իր հեռանալուց հետո, ինչպես տեղեկացել է վարչության անդամներից մեկից, քննարկել ու ջախջախել են իր թեկնածությունը՝ այն համարելով ԱԺ գնալու համար ոչ պիտանի։ Շատ ավելի դյուրին է կանանց հարցը, քանի որ «ՔՊ»-ում կին գործիչների պակաս կա, իսկ օրենքի պահանջով յուրաքանչյուր 4-րդ թեկնածուն պետք է կին լինի։ Մեզ ասացին, որ բոլոր պաշտոնյաները պետք է առաջադրվեն, այդ թվում՝ ռեյտինգայինով, որ հասկացվի՝ «ով ինչ արժե»։
Այս առումով բարդ է լինելու, ասենք՝ մշակույթի, առողջապահության, տրանսպորտի եւ էլի մի քանի նախարարի գործը, որոնց մարդիկ գրեթե չեն ճանաչում։ Հիմա որոշվում է, թե ով որ ընտրատարածքից է առաջադրվելու։ Հայտնի է, որ Երեւանի Կենտրոն եւ Էրեբունի տարածքներում առաջադրվելու են Դավիթ Սանասարյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը։ Մալաթիա-Սեբաստիայում՝ Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Նոր Նորքում՝ «Լուսավորից» «փախած» Հայկ Կոնջորյանը։
«ՔՊ»-ն ռեյտինգային թեկնածուների պակաս ունի Վայոց ձորում եւ Սյունիքում։ Իսկ դատելով Կապանի քաղաքապետի ընտրություններից՝ Սյունիքում հեշտ չի լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03