Մերժեց առավել թափանցիկ աշխատելու հնարավորությունը։ Մերժեց աննպատակ բյուջետային ծախսեր չանելու առաջարկը։ Մերժեց մամուլում պարբերաբար հրապարակվող սկանդալներից խուսափելու մեխանիզմը։ Մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից իր հեղինակած նախագծի մերժմանը։
«Օրենքի նախագծով առաջարկում էի, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը:
Նաև առաջարկում էի, որ այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում:
Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն առաջարկեց մերժել սույն նախագիծը՝ շեշտելով, որ ճիշտ կլինի՝ վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնաթիռի սպասարկման կարգը հաստատի հենց ինքը՝ վարչապետը։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ «Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանն ապահովելու համար, բայց ոնց որ թե բաց է թողել այդ հնարավորությունը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02