Անհեթեթություն է փորձի փոխանակումը կաշառակերության հետ կապելը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Փաստերի ստուգման հարթակը գրում է, որ Գարեգին Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության նախկին պետն է:
Ոստիկանության նախնական տվյալներով՝ «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը որպես կաշառք ՀԾԿՀ 7 պաշտոնատար անձանց համար 2017թ․օգոստոսին գնել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ ավիատոմսեր և հոգացել վերջիններիս՝ Փարիզում բնակվելու ծախսերը։ Այդ նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությունը ծախսել է 12,598,368 դրամ, ինչից հետո, հանձնաժողովի որոշմամբ, խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11 դրամով՝ 180 դրամից դառնալով 191 դրամ:
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ ֆրանսիական ընկերությունը հոգացել է ավիատոմսերի, հյուրանոցի ծախսեր, մնացածը եղել է հանձնաժողովի բյուջեի հաշվին: Նա նշում է, որ պետական համակարգի շուրջ 80 տոկոսը տարբեր ծրագրերով գնում է վերապատրաստման, փորձի փոխանակման:
«Դա ընդունված մոտեցում է, բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիան» ներկայանում է, ինքը փորձի փոխանակմամբ հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու և ծանոթանալու իր փորձին:
Եվ կապել, թե դրա արդյունքում սակագին է բարձրացել... եթե օրենքներն ուսումնասիրեք, կտեսնեք, որ սակագնի ձևավորման մեջ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է»,- ասաց նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15