Ծառայողական քննությանը զուգընթաց ընթանում է նաև նախաքննություն, քննչական մարմինն իրականացնում է քննություն, հիմա որևիցե մեկնաբանություն անելը, կարծում եմ, ճիշտ չէ: Կառավարությունում լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Որոտան-Խնձորենսկ ավտոճանապարհին ՊՆ մեքենայի վթարին:
«Իրոք, եղել են բացթողումներ,- ասաց նա՝ նշելով, որ այդ բացթողումները եղել են զորամասում ծառայող տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից,- հիմա հատուկ հանձնախումբը աշխատում է այդ ուղղությամբ, ներգրավված են բոլոր ուժերը, որ այսպիսի աննախադեպ միջադեպեր այլևս չլինեն»:
Դիտարկմանը, թե հնարավոր է վերանայվի ժամկետային զինծառայողներին վարորդական իրավունք տալու հարցը, Գաբրիել Բալայանը պատասխանեց․ «Ժամկետային զինծառայողները, երբ նշանակվում են պաշտոնի, չի լինում պարզապես հրամանատարի կամ ավելի ստորադաս, վերադաս պաշտոնյայի ցանկությամբ,- ասաց նա՝ նշելով, որ ապագա վարորդներն անցնում են որոշակի պատրաստվածություն,- եթե պարզվի, որ վարորդի պատճառով է եղել, միգուցե արդեն խնդիր կառաջանա՝ պատրաստման ծրագրերը վերանայելու: Բայց կարող եմ ասել, որ վարորդը բավականին հմուտ է եղել: Նրա ծառայությունը մոտենում էր ավարտին»:
Ըստ Գաբրիել Բալայանի՝ եղել են և՛ տեխնիկական կանոնների խախտումներ, և՛ հնարավոր է, որոշակի անսարքություններ են ի հայտ եկել:
Լրագրողներից մեկի այլ թեմայի շուրջ դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական կողմին գերիների փոխանակման առաջարկ արվել, Գաբրիել Բալայանը պատասխանեց․
«Ես կարող եմ ասել , որ դա բացարձակ սուտ է: Մինչև իմ՝ այսօր նախարարությունից դուրս գալը, պաշտպանության նախարարությունը նման առաջարկ չի ստացել: Սովորաբար նման առաջարկները մեզ հիմնականում գալիս են Կարմիր խաչի խողովակներով: Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչի մասին է խոսք գնում՝ հաշվի առնելով, որ ո՛չ Հայաստանում, որ Արցախում ռազմագերիներ գոյություն չունեն: Մենք բավականին բաց ենք աշխատում դրա հետ կապված: Եթե նման նախաձեռնություն եղել է, ապա Կարմիր խաչն էլ իրավիճակին տիրապետում է և հասկանում է, որ դա պարզապես իրենց ներքին կամ միգուցե արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որը որևիցե հիմնավորում չունի»:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55