Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։
Այս մասին տեղեկացնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ կից ներկայացնելով Էդմոն Մարուքյանի կենսագրությունը։
Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981թ. Վանաձոր քաղաքում:
2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2006թ. ավարտել է Վարշավայի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը և ստացել Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում:
2007թ. ավարտել է ՀՀ կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան`պաշտպանելով «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային եւ միջազգային մեխանիզմները» թեմայով ատենախոսություն։
2010թ. ավարտել է ԱՄՆ Մինեսոտայի Համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2001թ.-ից ակտիվորեն ներգրավված է եղել իրավապաշտպան գործունեության մեջ: Հանդիսանում է մի շարք հասարակակական կազմակերությունների հիմնադիր անդամ: Անդամակցում է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան ցանցերի:
2002-2004թթ. «Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար:
2005-2006թթ. ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ:
2005-2012թթ. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ:
2007-2008թթ. դասախոս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում։
2008թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
2010թ. գործընկերների հետ հիմնադրել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որն ի թիվս բազմաթիվ այլ կարեւոր գործերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հայ գերու գործն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության:
2010-2012թթ. "Human Rights Watch" միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, ազգային փորձագետ:
2012թ. Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր։
Պառլամենտ Մոնիթորինգի հետազոտության արդյունքներով ճանաչվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավորը։
2015թ. հիմնադրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցությունը, որի կառավարման խորհրդի նախագահն է։
2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններում գլխավորել է ԵԼՔ կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը և ընտրվել Հայաստանի Հանրապետության 6–րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02