Տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե դուք պետք է օգնեք ժողովրդին, այլ մենք պետք է օգնենք ձեզ. այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ դիմելով «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին:
«Փոքր ագրեսիան, որ կար, որ եկել էի այստեղ ժողովրդի շահերը պաշտպանելու, նվազեց, որովհետև տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե դուք պետք է օգնեք ժողովրդին, այլ մենք պետք է օգնենք ձեզ»,- նշեց Հ. Աղազարյանը:
Պատգամավորը հարցրեց՝ կա՞ հնարավորություն, որ Հայաստան մտնող գազի հետ օրինակ՝ օդ խառնվի:
Ի պատասխան Հրանտ Թադևոսյանն ասաց, որ այդ խոսակցություններն ունեն 15 տարվա պատմություն: Նա ասաց, որ գազաօդային խառնուրդը պայթյունավտանգ է: «Գազի հետ օդ կամ մեկ այլ նյութ խառնելու գաղափարը վերաբերում է կալորիականությանը: Հայաստանի սպառողը ի՞նչ որակ, ի՞նչ կալորիականություն է պահանջում: Կա՞ այդ հարցը»,- ասաց Թադևոսյանը:
Հովիկ Աղազարյանն ասաց, որ իրեն, որպես սպառողի, կբավարարեր այն նույն կալորիականությունը, որը Ռուսաստանից ներմուծվում է:
«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ առանց հիմնավորելու քննարկվում է, որ գազի կալորիականությունը ընկել է: «Մի անգամ նշվեց, որ ինչ-որ մեկի մոտ սուրճը ուշ է եփվել ու մենք քննարկում ենք, որ կալորիականությունն ընկել է: «Գազպրոմ Արմենիա»-ն Ռուսաստանից ստանում է գազ, որին ոչ մի գազ չի խառնվում, դա տեխնիկապես հնարավոր էլ չէ խառնել: Մենք չափում ենք մուտքի կալորիականությունը, հետո չափում ենք տարբեր տեղամասերում: Ռուսաստանից եկող գազը 8100 կիլոկալորիա է մեկ մետր խորանարդի համար:
Իսկ իրանական գազը Հայաստան է ներկրվում 7800-ից 8000 կիլոկալորիայով մեկ խորանարդի դիմաց»,- շեշտեց Հրանտ Թադևոսյանը:
ԱԺ փոխնախագահը հարցրեց՝ բնակիչները գիտե՞ն՝ իրենց իրանակա՞ն, թե՞ ռուսական գազն է մատակարարվում: Թադևոսյանը պատասխանեց, որ ռեժիմներից ելնելով՝ իրանական գազը սպառվում է Երևանի ՋԷԿ-ում, ճանապարհին օգտագործվում է:
«Մենք կրել ենք վնասներ՝ բնակչությանը վաճառելով ավելի կալորիական գազ, բայց հակառակն են պնդում: Կան մտքեր, ստեղծում ենք խնդիրներ, հետո տակից ջանասիրաբար դուրս ենք գալիս: Բնակչությունը ստանում է ավելի կալորիական գազ, քան՝ ներառված է գնի մեջ»,- նշեց նա:
Նա շեշտեց, որ 150 ԱՄՆ դոլար ռուսական գազը համարժեք է 165 դոլար իրանական գազին, այսինքն՝ իրանական գազը պետք է ավելի էժան լինի, որ համադրելի լինի:
Թադևոսյանը նշեց, որ իրենք Իրանի հետ պայմանագիր չունեն, գազ է գնվում Երևանի ՋԷԿ-ի միջոցով:
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03