Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Հայկ Սայադյանը պաշտոնական այցով գտնվում են Կորեայի Հանրապետությունում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, այսօր Ասիական զարգացման բանկի աշխատաժողովի շրջանակներից դուրս պաշտոնական հանդիպում է կայացել Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ` առողջապահության նախարարի տեղակալ Քանգ Դոտաեի գլխավորությամբ:
«Այս հանդիպումը կարելի է համարել Հայաստանի առողջապահության նախարարության հետ հարաբերությունների ձևավորման պատմական մեկնարկ»,- նշել է Քանգ Դոտաեն:
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել ոլորտի ամենատարբեր բնագավառներում`այդ թվում էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ, նաև քննարկվել են Հայաստանում` առողջապահության բնագավառում ներդրումների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև Կորեայում մշակված տեխնոլոգիական լուծումների օգտագործումը մեր երկրում:
Հարկ է նշել, որ Կորեայի Հանրապետության և անկախ Հայաստանի պատմության մեջ առողջապահության նախարարությունների պաշտոնական առաջին հանդիպումն է:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47