ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ նպատակադրվել է ակտիվացնել պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկան: Ընդունված որոշմամբ հնարավորություն կընձեռվի պետական կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ պարտատոմսերին շնորհել ISO 6166 ստանդարտի համապատասխան արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր(ISIN): Ներկայումս պետական պարտատոմսերին յուրաքանչյուր թողարկմանը շնորհվում է պետական գրանցման համար: Տարբերակիչ ծածկագիրը շնորհվում է պետական պարտատոմսերի շրջանառությունը միջազգային պահառուական համակարգերով ապահովելու, օտարերկրյա ներդրողների համար պետական պարտատոմսերի շուկան առավել հասանելի դարձնելու համար: Որոշման արդյունքում ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերը ճանաչելի կդառնան միջազգային պահառուական համակարգերում, կընդլայնեն օտարերկրյա ներդրողների կազմն ու աշխարհագրությունը: ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում դեբիտորական պարտքերի իրական պատկերն արտացոլելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ ձևավորվում է էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ, դասակարգվում են դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման դեպքերը, այնուհետև որպես անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքեր դուրս են գրվում՝ շահութահարկը հաշվարկելիս նվազեցնելով համախառն եկամուտը: Հարցը զեկուցողին՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն հանձնարարել է հանրությանը ներկայացնել որոշման մանրամասները, տալ պարզաբանումներ: ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական առողջացման նպատակով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով ստացվելիք 30 մլն ԱՄՆ դոլար վարկից 2016թ. մասհանվող գումարները կառավարության որոշմամբ ներառվել են ՀՀ 2016թ. պետբյուջեի եկամուտներում և ծախսերում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55