«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի բոլոր աշխատակիցների գործողությունների մասով ծառայողական քննություն նշանակելու մասին: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների` կատարվածից հետո ԳՇ-ում հատուկ արտահերթ ժողով է հրավիրվել:
Հիշեցնենք, որ վթարի արդյունքում 4 զինվոր էր մահացել, իսկ մյուս զինվորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելին, իրավապահների շրջանում տարվող քննության նախնական տվյալներով` տեխնիկական խնդիրներից մեկը եղել է այն, որ մեքենայի այն սարքերը, որոնք պետք է ապահովեին մեքենայի հավասարակշռությունը շրջադարձերի համար, ոչ պիտանի են եղել:
Բացի այդ, ՊՆ Դավիթ Տոնոյանը նշել է, թե նախնական արդյունքներով` արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: