Հայաստանի հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ իրենք ունեն հնարավորություն՝ կարճ ժամանակում պատարստվելու ընտրություններին: «Քննարկել ենք կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որը ամրագրում է ՀՀԿ մոտեցումները երկրում տեղի ուենցած գործընթացներին»,-ասաց նա և նշեց, որ այս խորհրի նիստին պետք է կատարեին սկզբունքային որոշում և բավականին մեծ աշխատանք են կատարել:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ իրենք որպես կուսակցություն շատ հետաքրքիր և կարևոր գործընթացի միջոցով են անցել, դա կարգավիճակի տրանսֆորմացիան է. երկար տարիներ իշխանություն լինելուց հետո կուսակցությունը նոր կարգավիճակով իր ներդրումը բերելու ուղիներն է որոնում որպես ընդդիմադիր ուժ:
Նա նշեց, որ դա նոր կարգավիճակ է, և հետխորհրադյին և արևելյան երկրներիր մեջ քիչ է հիշում օրինակներ, երբ այդ տրանսֆորմացիան չի տվել իր արդյունքը, եթե ճիշտ է կատարվել:
«Այս օրերին ինձ, իմ գործընկերնեին բարին ցանկացողները հաճախ խորհուրդ են տվել՝ շատ լավ կլինի, որ դուք ձեր փորձով առանձնանաք, մի փոքր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավանի:
Մեր թիմը քաղաքակն թիմ է, և կարծում եմ, որ վերջին ամիսների իրադարձությունները ապացուցեցին, որ բավականին ամուր թիմ է, որը կարող է դիմակայալ բարդ զարգացումներին, և գոնե այն մարդիկ, ովքեր քաղաքակն կորիզն են կազմում կուսակցության և լինելու են նաև առաջիկայում ցուցակի առանցքում, եղել են կուսակցությունում ոչ այն պատճառով, որ կուսակցությունը եղել է իշխանություն, այլ համարել են, որ կուսակցությունն ունի գաղափարախոսություն, քաղաքական օրակարգ, որը այսօր ավելի պահանջված է, ունի ասելիքներ, անելիքներ, մենք ունենք կառույցներ, փորձ և ունենք ինստիտուցիոնալ հնարավորություն՝ կարճ ժամկետում նախապատրաստվել ընտրություններին»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանը նաև հավելեց, որ ցուցակն ինքն է գլխավորելու, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի լինելու ցուցակում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55