«Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջումլուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են, որ ոստիկանություն-ցուցարարներ երեկվա բախումներից հետո բերման ենթարկված մի երիտասարդի բաժնից դուրս են հանում պատգարակով ու «Շտապօգնության» բժիշկների օգնությամբ:
«Մասիվի քաղմասից Անտոնյան Ահարոն անունով մի տղու հանեցին «նասիլկով» ու տարան: Գիտակցությունը տեղն էր, բայց մեջքն էր բռնել ու ձայն չէր հանում»,- գրել է ՔՊ անդամը:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Ահարոն Անտոնյանը վնասվածքներ էր ստացել մինչև բաժին հասնելը, այնտեղ ասել է, որ մեջքի շրջանում ցավերը սաստկացել են, ինչի համար կանչ է եղել «Շտապօգնություն» և երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել ոստիկանության հետ բախումներից տուժած 20 անձ, որոնցից 16-ը ոստիկան, 4-ը`քաղաքացիական անձ:
Նշենք նաև, որ գիշերվա ընթացքում Խորենացի, Տիգրան Մեծ, Նար-Դոս փողոցներից բերման է ենթարկվել 136 անձ։
Հիշեցնենք, որ Երևանի Խորենացու փողոցից, որտեղ գտնվող Ոստիկանության պարեկապահակային գունդն արդեն 5-րդ օրն է, ինչ գրավել են «Սասնա ծռեր» խմբավորման զինված անդամները, որոնք պահանջում են ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանին։



16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47