ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։
Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրին Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը ինչպես ճանապարհաշինական, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում։
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի շինաշխատանքներին, որոնք իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Նա նշել է, որ այդ հատվածում որոշակի խնդիրներ էին առաջացել, բայց վերջին շրջանում դրական տեղաշարժ է նկատվում։ Շինարարության տեմպերը զգալիորեն արագացել են։
Խոսելով ծրագրի ժամկետների վերանայման մասին` Հակոբ Արշակյանը նշել է, որ պետք է նախ լրացուցիչ ուժեր ներգրավել, աշխատանքի մեջ հաշվետվողականությունը բարձրացնել, և եթե բոլոր ջանքերը գործադրվեն, բայց ժամկետները պահպանել հնարավոր չլինի, կքննարկվի նաև վերջնաժամկետը խելամիտ չափով երկարաձգելու հարցը։
Դեսպանը նշել է, որ մշտապես պատրաստ է աջակցել աշխատանքային հարաբերություններում փոխըմբռնման հաստատմանը։ Թիան Էրլունը չինական կողմի անունից հետաքրքրվածություն է հայտնել նաև Տրանշ 4-ում մասնակցություն ունենալու վերաբերյալ` կլինի դա չինական ընկերության կողմից շինարարության իրականացումը, թե ֆինանսական մասնակցությունը` վարկային բարենպաստ պայմաններով։ Նա նշել է, որ չինական կողմը բաց է ցանկացած ձևաչափով համագործակցության համար։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ուղիղ ավիահաղորդակցության թեմայի շուրջ։ Դեսպանն ընդգծել է, որ դրա հնարավորության մասին կարելի է խոսել, երբ, օրինակ, զգալի մեծանա ուղևորահոսքը։ Հանդիպմանը ներկա նախարարի տեղակալի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը ներկայացրել է Բրյուսելում նոյեբերի 20-ին կայանալիք ««Pilot Project Expert Group meeting on Financing» խորագրով հանդիպմանը հայկական պատվիրակության մասնակցության շրջանակները։ Նախատեսվում է դրա ընթացքում ներկայացնել Տրանշ 4-ի շինարարության ծրագիրը, և շատ դրական է, որ չինական կողմը ևս հետաքրքրված է ծրագրով։
Դեսպան Էրլունը կարևորել է Հայաստանի դերը` որպես Չինաստան-ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կապերի հաստատման միջնորդ երկիր։ Դեսպանը նշել է նաև, որ ՏՏ ոլորտում համագործակցությունը ևս շատ հեռանկարային է, և դեռ չօգտագործված մեծ հնարավորություններ կան։
Հակոբ Արշակյանն էլ իր հերթին առաջարկել է ստեղծել մի հարթակ, որտեղ կհանդիպեն Հայաստանի ու Չինաստանի տեխնոլոգիական ոլորտի գործարարները, կծանոթանան և բիզնես կապեր կհաստատեն։ Նա նշել է, որ չնայած այս ոլորտում արտադրության ծավալները Չինաստանի հետ համեմատելի չեն, բայց մեր մասնագետների ուժը բարդ խնդիրների լուծումն է և Հայաստանում ներկայում բավական լուրջ նախագծեր են իրականացվում արհեստական բանականության, կիսահաղորդիչների թեստավորման, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ առաջատար ուղղություններուվ։
Թիան Էրլունը հայտնել է, որ ամեն տարի աշնանը Շենժենում էքսպո է անցկացվում, որը կարող է նման հարթակ դառնալ։ Դեսպանը կարևորել է ոչ միայն գործարար, այլև գիտական կապերը, հայ և չինացի գիտնակաների համագործակցությունն ու շփումները։
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02