ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր ներկայացվել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը նշեց, որ փոփոխությամբ պահանջվում է իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:
«Մենք շատ ենք կարևորում այս փոփոխությունը, որովհետև սրա արդյունքում ունենալու ենք առավել թափացիկ կառավարվող հանքարդյունաբերություն, որն իր նպաստն է բերելու ոլորտի զարգացմանը»,-ասաց նա:
ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ ուրախալի են փորձերը՝ բացահայտելու իրական հանքարդյունաբերողին: «Որովհետև մեծ ծավալի ընդերք է հանվում, արտահանման ծավալներն ենք ավելացրել, և եթե բախնտներս բերել է՝ պղնձի գները բարձրացրել են, պղնձից գերշահույթներ են ստացել, բայց դրանից ոչ թե պետությունն է գերշահույթ ունեցել, այլ տվյալ սեփականատերը: Եթե նման նախաձեռնություն է գալիս, ուրեմն իրական սեփանատերը հայտնի չէ»,-ասաց նա և հարց ուղղեց փոխնախարարին, նշելով, թե փոքր երկիր ենք, գուցե գիտեն թե իրական սեփականատերերն ովքեր են: Նա նաև հարցրեց, թե 10-15 տարում ինչքա՞ն գումարներ են հոսել դեպի դուրս:
Մելքումյանը նաև հարցրեց, թե չե՞ն մտածում արդյոք փոփոխելու այն հարկային մեխանզիմը, որ դրված է պղնձի հանքանյութի արդյունահանման և խտանյութի ձեռքբերման բնօգտագործման վճարի հարցում: «Ի՞նչ ռեզերվներ կան, որ կարողանանք ի շահ պետության, այդ չափը ճշգրտվի, որովհետև համեմատ շահույթներին, չնչին գումար է ստացվում այդ չափը»,-ասաց նա:
Թե ովքեր են իրական սեփականատերերը, փոխնախարարն ասաց, որ այսօր այդպիսի տեղեկություն չունեն և հայտնի են այն ՍՊԸ-ները, որոնք պետական ռեգիստրում գրացվածներն են: «Բայց գիտեք, որ բազմաթիվ ընկերության սեփականատերեր օֆշորային գոտում են գրացված, և սեփականատերը անհայտ է: Գործող օրենսդրությամբ՝ մինչև 10 տոկոս բաժնեմաս ունեցողների անունները պետք է ստանանք, բայց դա բավարար չէ, որովհետև որոշ ժամանակ անց փոփոխություն է լինում և չեն գրանցվում: Հիմա փոփոխություն է արվում, որ այն տեղեկությունը, որ չունենք, ստանանք»,-ասաց նա:
Գումարների արտահոսքի մասին էլ ասաց, որ եթե շահույթով հաշվեն, միգուցե ՊԵԿ-ը կարողանա որոշ տվյալներ ասել, բայց նախարությունը չի կարող ասել:
Ինչ վերաբերում է բնօգտագործման վճարին՝ հարկային փոփոխություններ, ըստ նրա, անհրաժեշտ են, որպեսզի ավելի ճկուն դարձնեն: «Քանի որ կան հանքավայրեր, կապված հանքավայրի մեծությունից, հանքանյութի տեսակետից, տնտեսական գնահատակաները փոփոխվում են և պետք է ունենանք ճկուն տարբերակներ և ֆիքսված տարբերակը քննարկման կարիք ունի»,-ասաց նա:
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03