ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանին, հարցրեց, թե ինչու աշխատանք չեն տանում՝ հասկանալու՝ ինչու են մարդիկ թաքցնում հանքավայրի շահագործման իրենց սեփականության իրավունքը:
«Պետական սխալ ենք անում, որ փորձում ենք բացահայտել արդեն կայացած իրողությունը, թե ովքեր են իրական սեփականատերերը, մենք ինչո՞ւ աշխատանք չենք տանում հասկանալու համար՝ ինչու են մարդիկ թաքցնում իրենց սեփականության իրավունքը, որտեղ է թաքնված գաղտնիքը, որ այլ երկրում մարդիկ հպարտորեն մատնանշում են, որ իրենք ունեն բաժնեմաս որևէ ընկերությունում, և դա իրենց տալիս է վարկային հնարավորություններ, հասարակության մեջ հարգանքի հնարավորություններ, և հանկարծ ՀՀ-ում բոլոր հանքատերերը ծպտյալներ են:
Միգուցե փողերի լվացման մեխանիզմով են դարձել սեփականատերեր և դրա համար չեն ուզում բացահայտվել՝ հասկանալով որ հանցագործ ճանապարհով են այդ գումարները բերել այստեղ և մտավախություն ունեն»,-ասաց նա: Փոխնախարարն ասաց, որ այս նախագծով հանքարդյունաբերության իրական սեփականատերերի բացահայտմամբ ոչ միայն նոր սեփականատերերին են բացահայտում, այլ նաև հներին:
«Նախկիների բացահայտումը կբերի քաղաքացիական հասարակության վերահսկողության պրոցեսներին: Շատ կազմակերպություններ բաց ու թափանցիկ չեն, այդ խնդիրն ամբողջ աշխարհում կա, ուղղակի փորձում են հնարավորինս բաց ու թափանցիկ դարձնել ոլորտը»,-ասաց նա:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ պետք է լեռնամետալուրգիական կոնցեպտ ունենալ: «Եթե կոպեկներով այս հումքը հանցագործ ճանապարհով հիմնականում ներդրում կատարած անձինք ստանում են միլիարդներ աշխատելով, գոնե պետությունը պետք է ունենա հանձնառություն, որպեսզի շարունակություն ապահովի և պատրաստի արտադրանք ստանալու համար պարտադրի գերհարստացած ճանապարհով սեփականատերերին»,-ասաց նա:
ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը ընդհատեց ու հարցրեց, թե ինչու է հանցագործ ճանապարհով: Բագրատյանը մանրամասնեց, թե ինքն ասաց, որ հաճախ հանցագործ ճանապարհով և չի ասել ամբողջապես հանցագործ ճանապարհով: «Վստահ եմ, որ քննությունը ցույց կտա, շատ գումարներ, որ դրվել են հանքարդյունաբերության ոլորտում, այո, հանցածին բնույթ ունեն»,-ասաց նա:
Խոսրով Հարությունյանը նկատեց, որ քննարկումներում պետք է լինել շրջահայաց: «Որովհետև կողքից ստեղծվում է տպավորություն, որ հանքարդյունաբերությամբ զբաղվում են հիմնականում հանցագործները, այդպես չէ, կարծում եմ, այլ հարց է, որ կարող են լինել չարաշահումներ, և չեմ կարծում, որ կարելի է այդպես խտացնել»,-նկատեց հանձնաժողովի նախագահը:
Սերգեյ Բագրատյանն արձագանքեց, թե ինքն իր հայտարարության հանձնառու է: «Եթե դուք ուրիշ ձև եք ընկալել, այդ ձեր իրավունքն է, բայց մի՛ որոշեք ու նկատողություն արեք»,-ասաց նա: Խոսրով Հարությունյանը նշեց, թե ինքն ընդամենը կարծիք է հայտնում:
Բագրատյանը շարունակեց՝ ձայնը բարձրացնելով. «Ձեր կարծիքը ընդամենն արտահայտեք, և երկրորդ՝ դա հանցածին է, որովհետև մինչև հիմա չի բացահայտվել սեփականատերը, պարզ չի՞, որ մինչև հիմա գաղտնի է պահվում, ուրեմն հանցագործություն է անում, և հենց դա հերիք է, որպեսզի համարենք հանցագործություն»:
Հանձնաժողովի անդամ ՀՀԿ պատգամավոր Վահան Հարությունյանն ասաց, որ համաձայն չէ նման ձևակերպման հետ, քանի գաղտնիությունը հանցագործություն չէ: «Օրենքը, եթե չի նախատեսել, որ դա պետք է հայտարարագրես, հանցագործություն չէ»,-ասաց նա: Խոսրով Հարությունյանն ասաց, որ իրենք իրենց կարծիքն են հայտնում: «Ձեր կարծիքն իմ կարծիքի հաշվին մի՛ կառուցեք»,-հորդորեց Բագրատյանը:
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02