ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ-ի պետական բյուջեի նախագծին: Նախագիծը քննարկվեց հանձնաժողովի նոյեմբերի 12-ի նիստում:«Բյուջետային ծրագրերի գնահատման իմաստով նոր մշակույթ ենք ներդնում: Ենթադրվում է, որ հանրությանը հետաքրքրող հարցերը, այս մեթոդի՝ ծրագրային ձևաչափով բյուջետավորման գործընթացի ներդրման արդյունքում, կստանան իրենց պատասխանը: Պետք է արձանագրենք, որ բյուջեի քննարկման հերթական փուլը մեզ հաջողվել է իրականացնել ԱԺ-ի և կառավարության ներգրավվածությամբ: Կարող ենք արձանագրել, որ ունենք մեկնարկային շատ լավ պայմաններ, որ ձգտենք կատարելության: Չկան բացարձակ թվեր, բայց կա հստակ բացահայտում, թե այս կամ այն ֆինանսական միջոցների օգտագործմամբ ակնկալվող արդյունքները որոնք են և արդյոք միջոցները համարժեք են արդյունքին»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը և շեշտեց, որ այդ սկզբունքն է, որ փորձել են ներառել բյուջեի նախագծում:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեի ամենակարևոր առանձնահատկությունը ծրագրային ֆորմատով ներկայացումն է: «Տարբեր երկրների փորձի ուսումնասիրումը ցույց է տալիս, որ առանց խորհրդարանի լիարժեք մասնակցության հնարավոր չէ հասնել գործընթացի տրամաբանական ավարտի: Շնորհիվ պատգամավորների նվիրվածության՝ հասանք արդյունքի, որն աննախադեպ է: Ծրագրային բյուջետավորումը թույլ է տալիս բյուջեն զերծ պահել փոշիացումից, կոռուպցիոն ռիսկերից: Ծրագրային բյուջետավորման ներդրման արդյունքում խորհրդարանը դարձավ ինչպես պահանջատեր, այնպես էլ գործընկեր»,-նկատեց նա:
Մինասյանի կարծիքով՝ բյուջեի նախագծի առանձնահատկությունը ծրագրային ֆորմատն է, ինչը թույլ է տալու ինստիտուցիոնալ պայքար մղել կոռուպցիոն դրսևորումների դեմ:
Նա նկատեց, որ այսօր առկա է ծրագրային ֆորմատով ներկայացված բյուջեի նախագիծ, սակայն արված է աշխատանքի մի մասը, կատարողականի հիմնական ցուցանիշները դեռ օրենքի մաս չեն:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15