Բելառուսը պատրաստ է երեք թեկնածու առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը, հայտնում է «ԲԵԼՏԱ»–ն։
Խոսելով Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի քննարկման մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ «իսկապես, տարբերակները շատ են եղել»։
«Եվ դա չի նշանակում, որ մենք վիրավորել ենք Հայաստանին, որ ինչ–որ մեկը հաղթել է, իսկ ինչ–որ մեկը պարտվել։ Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պարզապես կառավարությունում հասկանա իրավիճակը, քանի որ այդ երկիրը այսօր գլխավորում է ԵԱՏՄ–ն՝ մեր տնտեսական միությունը, եւ ՀԱՊԿ–ն շատ մեծ ծանրաբեռնվածություն է երկրի համար, որը գտնվում է անցումային շրջանում։ Եվ գլուխ կհանի՞ Հայաստանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ բերի եւ մեզ պատասխան տա, դա կլինի Սանկտ Պետերբուրգում»,–նշել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ որոշումը կընդունվի դեկտեմբերի 6-ին նախատեսված հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում։
Ինչ վերաբերում է կազմակերպության ղեկավարի ռոտացիային, ապա հաջորդ երկիրը այբբենական կարգով Բելառուսն է. «Ես այս պահին երեք թեկնածու ունեմ, որոնց ես կարող եմ առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում»,–հայտարարել է Լուկաշենկոն։ Բելառուսի առաջնորդը տարակուսանք է հայտնել, թե ինչու է գլխավոր քարտուղարի հարցը մամուլում այդքան բազմազան ենթադրությունների ու պարապ խոսակցությունների տեղիք տվել, քանի որ գագաթնաժողովի հիմնական հարցը, այնուամենայնիվ, ՀԱՊԿ անդամ երկրների շուրջ ձեւավորված արտաքին քաղաքական իրավիճակն էր։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02