Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին:
Ինչպես նշում է belta.by-ը, Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հանդիպման գլխավոր թեման չի եղել:
Բելառուսի նախագահին զարմացրել է այն փաստը, որ բազմաթիվ լրատվամիջոցներ ՀԱՊԿ գագաթնաժողովը լուսաբանելիս գրել են, որ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են միայն նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը:
«Այո, մենք քննարկել ենք այդ հարցը, բայց երևի 15 րոպե ենք հատկացրել դրան: Իհարկե, ՀԱՊԿ նոր ղեկավարի նշանակման հարցում տարբերակները շատ էին: Դա չի նշանակում, որ մենք ոտնահարել ենք Հայաստանին, որ ինչ-որ մեկը հաղթել է, իսկ մյուսը՝ պարտվել: Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պարզապես կառավարությունում հասկանա իրավիճակը, քանի որ այդ երկիրը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը՝ մեր տնտեսական միությունն ու ՀԱՊԿ-ը: Դա շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը գտնվում է նման անցումային փուլում: Արդյոք կկարողանա՞ Հայաստանը գլուխ հանել: Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ հանի, ապա մեզ պատասխան կտա Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը»,-ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ Սանկտ Պետերբուրգում հանդիպումը սպասվում է դեկտեմբերի 6-ին:
Բելառուսի ղեկավարը հավելել է, որ ղեկավարներն Աստանայում քննարկման հիմնական ժամանակը տրամադրել են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ արտաքին քաղաքական իրավիճակի քննարկմանը:
«Իհարկե, դա քննարկելով անդրադարձել ենք նաև ներքաղաքական իրավիճակին, սակայն բացառապես այս կամ այն նախագահի թույլտվությամբ: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը շոշափել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեման, մենք էլ լսել ենք»,-ասել է Լուկաշենկոն:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15